From Wikipedia, the free encyclopedia
Լարիսա Վիկտորովնա Կորոբեյնիկովա (ռուս.՝ Лариса Викторовна Коробейникова, մարտի 26, 1987, Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սուսերամատր)։ Օլիմպիական չեմպիոն (2020, Տոկիո, թիմային մրցում), Լոնդոնի 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային մրցումներում, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր անհատական ռապիրայում, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն թիմային առաջնությունում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Լարիսա Կորոբեյնիկովան ծնվել է 1987 թվականի մարտի 26-ին Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում։ Նրա ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով քաղաք։ Լարիսա Կորոբեյնիկովան սովորել է թիվ 2 դպրոցում, բայց ամառային արձակուրդների ժամանակ մայրը՝ Վիկտորյա Նիկոլաևնան, դստերը տարել է Անդրուրալ՝ իր ծնողների և քրոջ մոտ[1]։
Սուսերամարտով զբաղվել սկսել է 1995 թվականին (7 տարեկանից)։ Առաջին մարզիչը եղել է Զոյա Յուրևնա Ստարկովան։ 6-րդ դասարանից մարզվել է թիվ 10 օլիմպիական հերթափոխի դպրոցում։ Հանդես է գալիս Դոնի Ռոստովի «Դինամո» ակումբում։
Սուսերամարտով զբաղվում է «Թիվ 1 օլիմպիական մարզումների կենտրոն» պետական բյուջետային հիմնարկում։ Մարզիչներն են Վլադիմիր Սերգեևիչ Իվանովը, Զոյա Յուրևնա Ստարկովան։
Լարիսա Կորոբեյնիկովան ավարտել է Դոնի Ռոստովի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, որը Կուբանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի մասնաճյուղն է։
2009 թվականին ընդգրկվելլ է Ռուսաստանի հավաքականի կազում, որտեղ նորամուտը նշել է 2009 թվականի աշխարհի առաջնությունում։
2013 թվականին ավարտել է Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2][3]։
FIE վարկանիշային աղյուսակում 2019-2020 թվականների մրցաշրջանում զբաղեցրել է 15-րդ տեղ (89 միավոր)[4]։
Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի վարկանիշում 2019-2020 թվականների մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ տեղ (63 միավոր)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.