Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան
From Wikipedia, the free encyclopedia
Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան գործող կուսանոց-մենաստան Մադրիդում։ Հիմնադրվել է 1611 թվականին Ֆիլիպ III թագավորի կնոջ՝ Մարգարիտ Ավստրիացու նախաձեռնությամբ։ Քանի որ մենաստանը եղել և մնում է որպես տուն, այն պատկանում էր վերին դասի ներկայացուցիչներին, որն էլ համարվում է Իսպանիայի ամենահարուստ և ծաղկուն վանքերից մեկը Իսպանիայում։
Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան իսպ.՝ Real Monasterio de la Encarnación | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և հուշարձան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Մադրիդի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1616 |
Կազմված է | Church of the Royal Monastery of La Encarnación, Madrid? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետ | Alberto de la Madre de Dios? |
Հիմնադիր | Մարգարիտա Ավստրիացի |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1616 |
Royal Monastery of La Encarnación, Madrid Վիքիպահեստում | |
patrimonionacional.es/visita/real-monasterio-de-la-encarnacion |
Շենքի ճարտարապետը եղել է վանական Ալբերտո դե լա Մադրե Դիոսը։ Կառուցումը տևել է 1611-1616 թվականները։ Շենքի ճակատամասը կառուցվել է էռերեսկո ոճով, որն էլ դարձել է մի շարք իսպանական եկեղեցիների ճարտարապետական մոդելը։
Վանքում տեղ են գտել քրիստոնեական սրբերի մասունքներ, մասնավորապես Սուրբ Յանուարյուսի և Սուրբ Պանտելեիմոնի արյունները։ Համարվում է, որ Սուրբ Պանտելեիմոնի արյունը ամեն տարվա հուլիսին 27-ին՝ սրբի հիշատակության օրը, դառնում է հեղուկ[2]։
Վանքում կա ազգային ժառանգության թանգարան, որն ազատ էլ այցելության համար։