Լա Սկալա թատրոնի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Լա Սկալա թատրոնի թանգարան (իտալ.՝ Museo teatrale alla Scala), Միլանի Լա Սկալա թատրոնին կից թատերական թանգարան և գրադարան։ Չնայած թանգարանն առանձնակի ուշադրություն է հատկացնում օպերայի պատմությանն ու այս օպերային թատրոնին առհասարակ, նրա շրջանակներն ընդգրկում են նաև Իտալիայի թատերական պատմությունն ընդհանրապես՝ ներառելով ցուցադրություններ կոմեդիա դել'արտեից և հայտնի բեմական դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասին։
Լա Սկալա թատրոնի թանգարան | |
---|---|
Տեսակ | թատերական թանգարան, երաժշտական թանգարան, մասնագիտացված թանգարան, պատկերասրահ, պատմության թանգարան և արխիվ |
Երկիր | Իտալիա[1][2] |
Տեղագրություն | Միլան[2][3] |
Վայր | Գոտի 1 |
Ղեկավարության նստավայր | Casino Ricordi, Միլան, Իտալիա |
Հասցե | Largo Ghiringhelli, 1 - Milano[2] և Largo Antonio Ghiringhelli 1, 20121 Milano[3]20123[2] և 20121[3] |
Հիմնադրվել է | 1913 |
Մակերես | 850 քառակուսի մետր, 600 քառակուսի մետր |
Այցելուներ | 260 478 մարդ (2018)[4][5], 36 107 մարդ (2020)[3], 272 254 մարդ (2019)[6], 61 364 մարդ (2021)[7] և 236 400 մարդ (2022)[8] |
Տնօրեն | Donatella Brunazzi? |
Հավաքածուի չափս | 900 արխիվային միավոր[5] և 300 արխիվային միավոր[9] |
Կայք | museoscala.org(իտալ.)(անգլ.) և teatroallascala.org/it/scopri/museo-teatrale/museo-teatrale.html(իտալ.) |
Լա Սկալա հրապարակում գտնվող Լա Սկալա թատրոնին կից թանգարանը բացվել է 1913 թվականի մարտի 8-ին, որի համար հիմք է ծառայել 1911 թվականին աճուրդով ձեռք բերված մի մեծ մասնավոր հավաքածու, որը ֆինանսավորվել է թե՛ կառավարական, թե՛ մասնավոր աղբյուրներից։ Ցուցադրությունները ներառում են տարազներ, էսքիզներ, ինքնագրեր, պատմական հետաքրքրություն ներկայացնող երաժշտական գործիքներ, ինչպես նաև երաժիշտների և դերասանների գեղանկարներ, արժեքավոր կերամիկական կոմեդիա դել'արտե կերպարներ, սեղանի խաղեր, որոնք օգտագործվել են թատրոնի նախասրահում։
Թանգարանի «Լիվիա Սիմոնի» գրադարանը գտնվում է կառույցի երկրորդ հարկում։ Այն ստեղծվել է 1952 թվականին գրող, Corriere della Sera-ի թղթակից քննադատ Ռենատո Սիմոնիի նվիրաբերած 40.000 կտոր գրականության հիման վրա։ Գրադարանն անվանվել է ի պատիվ հեղինակի մոր։ Այժմ գրադարանն ունի շուրջ 140,000 աշխատանքներ կապված թատրոնի, օպերայի և բալետի պատմությանը, այդ թվում լիբրետոների, պարբերականներ,երաժիշտների, դերասանների և պարողների նամակագրություններ, ինչպես նաև գրքեր։
- Կոմպոզիտոր Ժան Բատիստ Լյուլլիի կիսանդրին
- Կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի դիմանկարը
- Կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի կիսանդրին
- Երգիչ Էնրիկո Կարուզոյի կիսանդրին
- Museo Teatrale alla Scala /di Giampiero Tintori, Milano, Electa, 1985, ISBN 88-435-1176-9.
- Il Museo teatrale alla Scala : 1913-1963 / a cura di S. Vittadini … et al., Milano, Edizioni del Museo teatrale alla Scala, 1964.
- dati.beniculturali.it — 2014.
- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-05-30 Wayback Machine (անգլերեն)