Լեդա
հին հունական առասպելաբանության մեջ Էտոլիայի արքա Ֆեստիի և Եվրիտեմիդայի դուստրը / From Wikipedia, the free encyclopedia
Լեդա (հին հունարեն՝ Λήδα), հին հունական առասպելաբանության մեջ[4][5] Էտոլիայի արքա Ֆեստիի և Եվրիտեմիդայի դուստրը (կամ էլ, ըստ Եվմելոս Կորնթացու, Սիզիփոսի և Պանտիդիայի դուստրը[6]), Սպարտայի արքա Տինդարիոսի կինը[7]։ Հիշատակվում է «Իլիականում» (III 384) և «Ոդիսականում» (XI 298):
Լեդա հին հունարեն՝ Λήδα | |
---|---|
Ամուսին | Տինդարեուս[1][2] |
Ծնողներ | հայր՝ Ֆեստի, մայր՝ Deidamia? |
Երեխաներ | Կլիթեմնեստրա, Հեղինե Չքնաղ[3], Պոլիդևքոս, Կաստոր, Timandra?, Phoebe? և Կաստոր և Պոլիդևքես |
Leda Վիքիպահեստում |
Հիանալով Լեդայի գեղեցկությամբ՝ Զևսը Էվրոտ գետի ափին, կարապի կերպարով, հայտնվում է Լեդային և տիրանում նրան[8]։ Նա ունենում է երկու ձու[9], և նրանց միության արդյունքը լինում են Պոլիդևքոսը և Հեղինեն։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նա երեք ձու է ունեցել[10], որի արդյունքում ծնվել են Կաստորը, Պոլիդևքոսը և Հեղինեն[11]։ Կամ էլ երկու ձվերից ծնվել են 4 երեխաներ[12]։ Մեկ այլ առասպելի համաձայն էլ, զբոսանքի ժամանակ նա գտել է ձու, որը կրել է Նեմեսիսը[13]։
Դիոնիսիոս Սիրակուզցին գրել է «Լեդա» պիեսը։ Լեդան կախվել է Հեղինեի առևանգությունից հետո[14]։
Ի պատիվ Լեդայի կոչված են (38) Լեդա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1856 թվականին Վեներայի բլուրներից մեկը։