Լեոնարդո դա Վինչիի կտավներից From Wikipedia, the free encyclopedia
«Լեդան և կարապը», Լեոնարդո դա Վինչիի կորած համարվող կտավը, որում պատկերված է համանուն դիցաբանական սյուժեն։ Հայտնի է սկզբնական ուրվանկարներով, այլ նկարիչների կրկնօրինակներով և պատմական փաստաթղթերում հիշատակությամբ։ Կտավի բնօրինակը հավանաբար ստեղծվել է 1508 թվականին։
Լեդան և կարապը | |
---|---|
տեսակ | կորսված նկար |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի |
տարի | 16-րդ դար |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ և փայտ |
գտնվում է | Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան[1] |
հավաքածու | Ֆոնթեբլո և անհայտ |
հիմնական թեմա | Լեդան և կարապը |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Leda by Leonardo da Vinci Վիքիպահեստում |
Ըստ երևույթին, Լեդայի լեգենդի սյուժեով կտավի գաղափարը նկարչի մոտ առաջացել է դեռևս 1500-ականների սկզբին։ Նկարի առաջին (փետրագրչով) ուրվանկարներն արվել են 1504 թվականին, սակայն կոմպոզիցիոն առումով դրանք էապես տարբերվում են վերջնական տարբերակից։ Այն նկարները, որոնք պահվում են Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում և Չաստվորֆ Հաուսում, պատկերում են խոտերի մեջ կիսածնկած Լեդային կարապի հետ։ Դրանցից մեկում նա շոյում է թռչնի գլուխը, իսկ մյուսում կարապը «համբուրում» է նրա ականջը՝ թևով սիրելիին փարված։ Վինձոր ամրոցում պահվող մի թղթի վրա խոշոր ձիու ուրվանկարի կողքին նշմարվում են Լեդայի երկու փոքր նկարներ։ Այստեղ նա պատկերված է գետնին նստած, և ուրվանկարներից մեկում նրա կողքին փոքրիկ երեխա է պատկերված։ Առավել հայտնի են Լեդայի գլխի պատկերումները, հատկապես նրանք, որոնք ստեղծվել են 1505 և 1506 թվականներին և պահվում են Վինձորյան ամրոցում։
Նկարի վերջնական տարբերակը ստեղծվել է 1508 թվականին։ Ըստ մեզ հասած կրկնօրինակների, նկարում Լեդան պատկերված է եղել ողջ հասակով՝ կարապի վիզը ձեռքերով գրկած, բայց նրա հայացքը ուղղված է այդ պահին հսկայական ձվերից դուրս եկած երեխաների կողմը, որոնք խաղում են խոտերի վրա։ Նկարի հետագա ճակատագիրը հստակ չէ։ Ըստ Լոմացոյի, նկարը տարվել է Ֆրանսիա[2]։ Նրա վերաբերյալ վերջին հիշատակումն արել է 1625 թվականին Կասիանո դալ Պոցոն, որը տեսել է նկարը Ֆոնտեբլո ամրոցում։
Ողջ հասակով, ամբողջովին մերկ՝ կանգնած է Լեդան կարապի հետ։ Նրա ոտքերի մոտ կա երկու ձու, որոնց կոտրված կեղևների միջից դուրս են եկել չորս նորածին։ Այս աշխատանքը, թեև ոճային առումով չոր է, սակայն միանգամայն նուրբ ձևով է արված՝ հատկապես Լեդայի կուրծքը, բնապատկերն ու բուսականությունը նույնպես պատկերված են մեծ խնամքով։ Ցավոք նկարը վատ վիճակում է, քանի որ այն տախտակը որի վրա պատկերված է, առանձնացվել է, իսկ ներկերի մեծ մասը ջնջվել[2]։ |
Պատմաբանները ենթադրում են, որ հետագայում նկարը ոչնչացվել է, սակայն, թե հատկապես երբ է դա արվել, անհայտ է։ 18-րդ դարի վերջում թատերագիր Կառլո Գոլդոնին, 1775 թվականին Վերսալի պալատ այցելելիս, նկատել է, որ «Լեդայից» հետք անգամ չի մնացել։ Իր օրագրերում նա նշում է, որ իրեն չի հաջողվել Լեդայի վերաբերյալ հիշատակում գտնել նույնիսկ այն նկարների ցանկում, որոնք մարկիզուհի դե Մենտենոնի հրամանով ոչնչացվել են «անպարկեշտության» համար[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.