Լեզվաբանությունը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայ լեզվաբանության պատմությունն սկսվել է V դ-ից՝ հույն քերական Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության թարգմանությամբ։ Առանձնացնում են հայ լեզվաբանության զարգացման 3 շրջան։
- Ստատիկ (համաժամանակյա) ուս ումնասիրության շրջան՝ V դ-ի կեսեր- XIX դ-ի 30-ական թթ.։ Ուսումնասիրվել են գրաբարի քերակ. կառուցվածքի և բառապաշարի հարցերը, XIII-XIV դդ-ում՝ միջին հայերենի, XVIII-XIX դդ-ում՝ աշխարհաբարի իրողությունները։ Ուսումնասիրությունը կատարվել է ստատիկ հայեցակետով. լեզվի նկատմամբ պատմ. (տարաժամանակյա) մոտեցում չի եղել։
- Պատմահամեմատ. ուսումնասիրության շրջան՝ 19-րդ դարի 30-ական թթ. - XX դ-ի 10-ական թթ.։ Հայերենը դարձել է պատմահամեմատական ուսումնասիրության առարկա՝ համեմատության մեջ դրվելով հնդեվրոպական մյուս լեզուների հետ։ Շարունակվել է գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի ուսումնասիրությունը՝ գերազանցապես գործն. հայեցակետով։
- Համակարգային ուսումնասիրության շրջան՝ 1920-ական թթ-ից մինչև մեր օրերը։ Հայ-ը քննվել է ինչպես ստատիկ, այնպես էլ պատմ. հայեցակետերով՝ դրանց համամասն, զուգորդման, տես. իմաստավորման և համակարգային մոտեցման պայմաններում։ Լայնորեն ուս ումնասիրվել են նաև այլ լեզուներ և ընդհանուր լեզվաբանության հարցեր։