Լեզվի պտկիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Լեզվի պտկիկները փոքր գոյացություններ են լեզվի վերին մակերեսին, ինչը տալիս է լեզվին բնորոշ անհարթ կառուցվածքը։ Մարդու լեզվի վրա գտնվող չորս տեսակի պտկիկները ունեն տարբեր կառուցվածք և այդ տեսակներն են. խրամապատ, սնկանման, թելանման և թերթանման (տերևանման)։ Բոլորը, բացի թելանման պտկիկից, ունեն նաև համային կոճղեզ[3]։ Յուրաքանչյուր պտկիկի հիմքը կազմում է լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցահյուսվածքային շերտի ելուստը (առաջնային պտկիկ)։ Առաջնային պտկիկի գագաթից դուրս են գալիս 5–ից մինչև 20 և ավելի բարակ շարակցահյուսվածքային երկրորդային պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ։ Լեզվի պտկիկների շարակցահյուսվածքային հիմում կան բազմաթիվ արյունատար մազանոթներ, որոնք թափանցելով էպիթելի միջով՝ պտկիկին տալիս են բնորոշ կարմիր գույն[4]։
Արագ փաստեր Լեզվի պտկիկներ, Տեսակ ...
Լեզվի պտկիկներ | |
---|---|
Լեզվի լորձաթաղանթի սխեմատիկ պատկեր, որտեղ ցուցադրված են տարբեր տեսակի պտկիկներ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և organism subdivision type? |
Ենթադաս | region of tongue?[1] և papilla? |
Մասն է | Լեզու |
Անատոմիական տեղայնացում | լեզու |
Լատիներեն անվանում | papillae linguales |
Foundational Model of Anatomy | 54819 |
Terminologia Anatomica 98 | A05.1.04.013 |
Terminologia Histologica | H3.04.01.0.03006 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Lingual papillae Վիքիպահեստում |
Փակել