Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ (ռուս.՝ Медаль за усмирение польского мятежа, լեհ.՝ Medal za Uśmierzenie Buntu Polskiego), Ռուսական կայսրության պետական մրցանակ, որով խրախուսվում էին Լեհական թագավորությունում, Հյուսիսարևմտյան երկրամասում և Վոլինի պատմական տարածքներում 1863-1864 թվականների ապստամբությունը ճնշելու համար։ Մեդալը ստեղծվել է 1865 թվականին, այն ունեցել է երկու տարբերակ՝ բաց բրոնզագույն և մուգ բրոնզագույն մեդալ, որոնցով պարգևատրվում էին մարդկանց տարբեր խմբեր։ Հատվել է մոտ 370 հազար բաց բրոնզագույն և ավելի քան 230 հազար մուգ բրոնզագույն մեդալ։ Մեդալը կրծքին կրում էին սպիտակ-նարնջագույն-սև ժապավենի վրա։ Մեդալի հիմնադիրն է Ալեքսանդր II-ը։
Արագ փաստեր Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ, Երկիր ...
Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Տեսակ | մեդալ | ||
Վիճակագրություն | |||
Պարամետրեր | 29 (տրամագիծ) | ||
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 1 (13), 1865 | ||
Հերթականություն | |||
Medal For the suppression of the Polish rebellion Վիքիպահեստում |
Փակել