Լեհաստանի վարչական բաժանում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի Հանրապետությունը բաժանվում է 16 վոևոդությունների (լեհ.՝ województwo), որոնք բաժանվում են 379 պովյատներ (լեհ.՝ powiat), իսկ պովյատները 2.478 գմինաների (լեհ.՝ gmina)։ Վարչական բաժանման այդ եռաստիճան համակարգը գործում է 1999 թվականից։ Քաղաքապետերը սովորաբար ունեն պովյատի և գմինայի ղեկավարի կարգավիճակը։
Վարչական բաժանման ընթացիկ համակարգը սկսել է գործել 1998 թվականին Լեհաստանի խորհրդարանում որոշ օրենագծերի ընդունման արդունքում, որոնք ուժի մեջ են մտել 1999 թվականի հունվարի 1-ից։ Մինչև այդ բարենորոգությունները (1975-1998 թթ.) կար 49 փոքր վոևոդություն, պովյատներ չկաին (տես՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության վարչական բաժանում)։ Բարենորոգությունների արդյունքում ստեղծված նոր 16 վոևուդությունները ստեղծված են եղել պատմական շրջանների հիման վրա։
Սակայն վոևուդությունների սահմանները ամեն տեղ չէ, որ պահպանել են պատմական շրջանները սահմանները։ Օրինակ, Սիլեզյան վոևոդությունը ընդգրկում է Փոքր Լեհաստանի տարածքը։ Նույնպես Ռադոմին հարակից շրջանը, որոը եղել է Փոքր Լեհաստանի պատմական մասը, գտնվում է Մասովյան վոևոդությունում։ Նաև, Պոմերանյան վոևոդությունը ընդգրկում է պատմական Պոմերանիայի միայն արևելյան մասը, ինչպես նաև դրանից դուրս մի քանի շրջան։
1999 թվականի վարչական ռեֆորմի արդյունքում ստեղծված վարչատարածքային բաժանման համակարգը կարելի է արտացոլել հետևյալ կերպով.
- 1-ին աստիճան՝ 16 վոևոդություն,
- 2-րդ աստիճան՝ 379 պովյատ,
- 3-րդ աստիճան՝ 2479 գմինա,
Վոևոդություններ
Հիմնական հոդված՝ Լեհաստանի վոևոդություններ |
Զինանշան | Վոևոդություն | Վարչկենտրոն | Տարածք կմ² |
Բնակչություն (2009)[1] | Քաղաքներ | Պովյատներ | Գմինաներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
երկրային | քաղ.-ն | համ.-ն | քաղ.-ն | գյուղ.-ն | գյուղ.-քաղ.-ն | ||||||
![]() |
Ներքինսիլեզյան | Վրոցլավ | 19 947 | 2 877 059 | 91 | 26 | 3 | 169 | 36 | 78 | 55 |
![]() |
Կույավա-Պոմերանյան | Բիդգոշչ և Տորուն | 17 972 | 2 067 918 | 52 | 19 | 4 | 144 | 17 | 92 | 35 |
![]() |
Լյուբլինի | Լյուբլին | 25 122 | 2 161 832 | 42 | 20 | 4 | 213 | 20 | 171 | 22 |
![]() |
Լյուբուշյան | Գոժուվ Վելկոպոլսկի և Զելյոնա Գուրա | 13 988 | 1 008 962 | 42 | 12 | 2 | 83 | 9 | 41 | 33 |
![]() |
Լոձի | Լոձ | 18 219 | 2 545 493 | 43 | 21 | 3 | 177 | 18 | 134 | 25 |
![]() |
Փոքր Լեհաստանի | Կրակով | 15 183 | 3 292 805 | 60 | 19 | 3 | 182 | 14 | 122 | 46 |
![]() |
Մազովեցյան | Վարշավա | 35 558 | 5 213 855 | 85 | 37 | 5 | 314 | 35 | 229 | 50 |
![]() |
Օպոլեի | Օպոլե | 9 412 | 1 031 922 | 35 | 11 | 1 | 71 | 3 | 36 | 32 |
![]() |
Անդրկարպատյան | Ժեշուվ | 17 846 | 2 100 389 | 49 | 21 | 4 | 160 | 16 | 111 | 33 |
![]() |
Պոդլյասյան | Բելոստոկ | 20 187 | 1 190 828 | 39 | 14 | 3 | 118 | 13 | 79 | 26 |
![]() |
Պոմերանյան | Գդանսկ | 18 310 | 2 224 942 | 42 | 16 | 4 | 123 | 25 | 81 | 17 |
![]() |
Սիլեզյան | Կատովիցե | 12 334 | 4 642 942 | 71 | 17 | 19 | 167 | 49 | 96 | 22 |
![]() |
Սվենտոկշիսյան | Կելցե | 11 710 | 1 271 213 | 31 | 13 | 1 | 102 | 5 | 71 | 26 |
![]() |
Վարմիա-Մազուրյան | Օլշտին | 24 173 | 1 427 671 | 49 | 19 | 2 | 116 | 16 | 67 | 33 |
![]() |
Մեծ Լեհաստանի | Պոզնան | 29 827 | 3 403 174 | 109 | 31 | 4 | 226 | 19 | 117 | 90 |
![]() |
Արևմտապոմերանյան | Շչեցին | 22 892 | 1 692 957 | 63 | 18 | 3 | 114 | 11 | 51 | 52 |
![]() |
Լեհաստան | Վարշավա | 312 679 | 38 135 876 | 903 | 314 | 65 | 2479 | 306 | 1576 | 597 |
Պովյատներ
Հիմնական հոդված՝ Լեհաստանի պովյատներ |
Գմինաներ
Հիմնական հոդված՝ Լեհաստանի գմինաներ |
Արտաքին հղումներ
- Administrative division of Poland and Self Government Bodies - resolution of Marshals' Covenant of the Republic of Poland Archived 2008-08-03 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.