Լեհերեն Վիքիպեդիա (լեհ.՝ Wikipedia polskojęzyczna), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի լեհերեն տարբերակն է։ Բացվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Հոդվածքների քանակով (947 369) 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ բոլոր լեզուների բաժինների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 2-րդը՝ սլովոնական լեզուների բաժիններում՝ զիջելով միայն Ռուսերեն Վիքիպեդիային[1]։ Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Լեհերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Արագ փաստեր Լեհերեն Վիքիպեդիա Wikipedia polskojęzyczna, URL՝ ...
Վիքիպեդիայի Favicon Լեհերեն Վիքիպեդիա
Wikipedia polskojęzyczna
Thumb Thumb
URL՝pl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԼեհերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում26 սեպտեմբեր 2001 թ.
Հոդվածների թիվ՝1 622 420
Էջերի թիվ՝3 753 977
Խմբագրումների թիվ՝74 064 962
Գրանցված մասնակիցներ՝1 318 781
Ակտիվ մասնակիցներ՝4499
Ադմինիստրատորներ՝98
Խորություն:34.1
Փակել

Պատմություն

Thumb
Լեհերեն Վիքիպեդիայի տասնամյակին նվիրված լոգո
Thumb
Լեհերեն Վիքիպեդիան DVD-ի վրա

Լեհերեն Վիքիպեդիան սկզբնական շրջանում ի հայտ է եկել որպես ինքնուրույն նախագիծ wiki.rozeta.com.pl դոմեյնի շրջանակներում։ 2002 թ.-ի հունվարի 12-ին Անգլերեն Վիքիպեդիայի հիմնադիրների առաջարկությամբ կայքը http://pl.wikipedia.com, իսկ հոկտեմբերի 22-ին http://pl.wikipedia.org դոմեյնով ընդգրկվել է միջազգային ծրագրի տիրույթում։ Կիբերհանցագործությունները կանխելու նպատակով Լեհերեն Վիքիպեդիային է պատկանում նաև www.wikipedia.pl դոմեյնը, որտեղից էլ եկել է pl.wikipedia.org վիքիհղումը։

Լեհերեն Վիքիպեդիայում բազմաթիվ հոդվածներ ստեղծվել են բոտերի կողմից։ 2005 թ.-ի հուլիսի 5-ին tsca.bot բոտը ծրագրավորվել էր ներբեռնել պաշտոնական վիճակագրություն ֆրանսիական, լեհական և իտալական մունիցիպալիտետների և պաշտոնական էջերի մասին։ Մի քանի մասվա ընթացքում բոտը ներբեռնեց ավելի քան 40 000 հոդված։

Լեհերեն Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը 2005 թվականին առաջին անգամ ձայնագրվել է DVD-ի վրա։ Սակայն ձայնագրողը Վիքիպեդիայի տնօրինության հետ պայմանագիր չուներ, այդ իսկ պատճառով DVD-ն ճանաչվեց անօրինական։ Վերաձայնագրումը կատարվեց 2006 թվականի հունիսին, այնուհետև՝ 2007 թ.-ի հուլիսին[2]։

2008 թվականին բանաստեղծ Յարոսլավ Լիպշիցը ներկայացրեց «Mnemotechniki» ժողովածուն, որը պարունակում էր արձակ բանաստեղծություններ Լեհերեն Վիքիպեդիայից[3]։

2010 թ-ի սեպտեմբերի 28-ին Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջ անցավ լեհերեն Վիքիպեդիայից, սակայն վերջինս մի քանի ժամվա ընթացքում վերադարձրեց իր նախկին հորիզոնականը։ Այնուհետև ստեղծված հոդվածների ընդլայնումների հաշվին Իտալերեն Վիքիպեդիան նորից դարձավ չորրորդը։ Հետագայում վերջիններս մի քանի անգամ փոփոխվել են հորիզոնականներով։

2010 թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2011 թ.-ի մայիսի 12-ը Լեհերեն Վիքիպեդիան դեռևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը հոդվածների քանակով։ 2011 թ.-ի հոկտեմբերի 27-ին նա իջավ վեցերորդ հորիզոնական՝ հինգերորդ հորիզոնականը զիջելով Իսպաներեն Վիքիպեդիային. նոյեմբերի 12-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ը Լեհերեն Վիքիպեդիան մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ հորիզոնականում էր։ Ի վերջո Իսպաներեն Վիքիպեդիայից կարողացավ առաջ անցնել վերջինից 5 հազար հոդվածով։ Բայցի վերջո զիջեց վեցերորդ հորիզոնականը Իսպաներեն Վիքիպեդիային։

Վիճակագրություն

Thumb
Հոդվածների թվի աճը Լեհերեն Վիքիպեդիայում

Այսօր՝ 15 Հուլիսի 2024-ին Վիքիպեդիայի լեհերեն բաժինը ունի 1 622 420 հոդված։ Գրանցված են 1 318 781 մասնակից, նրանցից 4499 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 98 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 74 064 962-ը։

Թեմատիկ կազմը

2009 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ Լեհերեն Վիքիպեդիան ուներ շուրջ 630 000 հոդված, որոնցից…

  • Լեհական բնակավայրեր - 45 888 (կարծում են, որ դրանցից միայն 6000-ն են մարդիկ ստեղծել)
  • Ֆրանսիական բնակավայրեր - ավելի քան 36 360
  • Աստերոիդներ - ավելի քան 15 000
  • Իտալական մունիցիպալիտետներ - ավելի քան 8100
  • Անավարտ հոդվածներ մարդկանց մասին - ավելի քան ‎16 450 (բոլոր հոդվածները ստեղծվել են մարդկանց կողմից)
  • Երկնային մարմիններ - ավելի քան 7030
Մանրամասն տեղեկատվություն Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները, Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 337 408 հոդված և էջ։ ...
Thumb
Thumb
Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները
Անգլերեն Հոլանդերեն Գերմաներեն Ֆրանսերեն Շվեդերեն Իտալերեն Իսպաներեն Ռուսերեն Լեհերեն Ճապոներեն
6 852 466 2 162 467 2 926 762 2 623 212 2 590 624 1 872 511 1 966 817 1 988 931 1 622 420 1 422 332
Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 337 408 հոդված և էջ։
Փակել

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.