Լենա Դանհեմ
From Wikipedia, the free encyclopedia
Լենա Դանհեմ ⟨անգլ.՝ Lena Dunham, մայիսի 13, 1986(1986-05-13)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] և ԱՄՆ[5]⟩, ամերիկացի դերասանուհի, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր[7][8]։ Առավել հայտնի է որպես HBO ստուդիայի Աղջիկներ սերիալի ստեղծող, սցենարիստ և աստղ․ այս դերակատարման համար նա առաջադրվել է Էմմի մրցանակի բազում անվանակարգերում և արժանացել երկու Ոսկե գլոբուսի[9][10]։ Դանհեմը հանդես է եկել նաև որպես Աղջիկներ սերիալի մի քանի էպիզոդի ռեժիսոր և դարձել առաջին կինն, ով արժանացել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխության մրցանակին Հումորային սերիալի լավագույն ռեժիսոր անվանակարգում[11]։ Աղջիկներ սերիալից առաջ Դանհեմը հեղինակել, նկարահանել և խաղացել է իր կիսակենսագրական "Մատնաչափ կահույք" (Tiny Furniture, 2010) հեղինակային ֆիլմում, որի համար նա արժանացել է "Անկախ ոգի" մրցանակի Լավագույն առաջին սցենար անվանակարգում[12]։
Լենա Դանհեմ անգլ.՝ Lena Dunham | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1986(1986-05-13)[1][2][3][…] (38 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[4] կամ ԱՄՆ[5] |
Կրթություն | Օբերլինի քոլեջ (2008), Նոր Դպրոց, Սուրբ Էննի դպրոց և Ընկերների ճեմարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6] |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Delusional Downtown Divas? |
Ծնողներ | հայր՝ Քերոլ Դանհամ, մայր՝ Laurie Simmons? |
Ամուսին(ներ) | Luis Felber? |
Պարգևներ և մրցանակներ | |
lenadunham.com | |
2013 թվականին Դանհեմն ընդգրկվել է Թայմս տարեգրի՝ Աշխարհի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակում[13]։ 2014 թվականին լույս է տեսեն Դանհեմի առաջին գիրքը՝ "Ես ձեր մտածածը չեմ․ Երիտասարդ կինը պատմում է, թե ինչ է "սովորել""[14]։