ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Լենի Ռոբրեդո (անգլ.՝ Leni Robredo, ապրիլի 23, 1960, Նագա, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ 2016 թվականի հունիսի 30-ից զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը[2][2][3]։
Լենի Ռոբրեդո | |
Կուսակցություն՝ | Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of the Philippines Diliman? (1986), University of Nueva Caceres?, San Beda University? և Universidad de Sta. Isabel? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, փոխնախագահ և քարտուղար |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 23, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Նագա, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Հայր | Antonio Gerona? |
Ամուսին | Jesse Robredo? |
Կայք՝ | lenirobredo.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Լենի Ռոբրեդոն ծնվել է 1965 թվականի ապրիլի 23-ին Ֆիլիպինների Հարավային Կամարինես պրովինցիայի Նագա քաղաքում։ Հայրը եղել է դատավոր, իսկ մայրը՝ անգլերենի պրոֆեսոր։ 1986 թվականին ավարտել է Դիլիմանի Ֆիլիպինյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը[4]։ Դեղին հեղափոխության իրադարձությունների ազդեցության ներքո որոշել է պետական ծառայության անցնել Ֆիլիպինների Բիկոլի շրջանում[5]։ 1987 թվականին ամուսնացել է Ջեսի Ռոբրեդոյի հետ։ Զույգը ունի երեք դուստր[6][7]։
1996 թվականին Լենի Ռոբրեդոն ծառայության է անցել Ֆիլիպինների արդարադատության դեպարտամենտում։ 2012 թվականին զբաղեցրել է Հարավային Կամարինեսում Ֆիլիպինների լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը։ 2012 թվականի օգոստոսի 18-ին երկրի ՆԳՆ ղեկավար Ջեսի Ռոբրեդոն մահացել է ավիավթարի արդյունքում[8]։ 2016 թվականի հունիսի 30-ին Լենի Ռոբրեդոն նշանակվել է Ֆիլիպինների փոխնախագահի պաշտոնում[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.