Ջեյմս Լենս Բաս (անգլ.՝ James Lance Bass, մայիսի 4, 1979(1979-05-04)[1][2], Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և դերասան, հայտնի է որպես «’N Sync» փոփ խմբի մասնակիցներից մեկը։

Արագ փաստեր Լենս Բաս, Ի ծնե անուն ...
Լենս Բաս
Thumb
Ի ծնե անունանգլ.՝ James Lance Bass
Ծնվել էմայիսի 4, 1979(1979-05-04)[1][2] (45 տարեկան)
Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, երգիչ, պարող, հնչյունավորող, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԼեյբլJive Records
ԿրթությունClinton High School?
ԱնդամակցությունNSYNC և SAG-AFTRA
ԱմուսինMichael Turchin?
Կայքlancebass.com
 Lance Bass Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Երբ Բասը երեխա էր, նրա ծնողները Լորելից տեղափոխվել են Քլինթոն։ Լենսը ոչ թե ավարտել է միջնակարգ դպրոցը, այլ սովորել է Նեբրասկա նահանգի համալսարանի ծրագրով` կրկնուսույցների հետ։ Երաժշտության հանդեպ սիրուց բացի Բասը հետաքրքրվել է բնական գիտություններով, իսկ վաղ մանկության տարիներին նա երազել է տիեզերագնաց դառնալ։ Խմբի փլուզումից կարճ ժամանակ առաջ Լենսն ընդունվել է տեղի քոլեջներից մեկի առաջին կուրսը, որտեղ նա ուսումնասիրել է շոու-բիզնեսի ոլորտում մենեջմենթի հիմունքները։

Երաժշտական կարիերա

Բասերի ընտանիքը Լորելից տեղափոխվել է Քլինթոն, և Բասը իր երաժշտական կարիերան սկսել է դպրոցական երգչախմբում յոթերորդ դասարանում։ Մեկ տարի անց Լենսը միացել է Mississippi Show Stoppers խմբին, որը հովանավորվում էր Միսիսիպի նահանգի հողագործության և անտառաբուծության թանգարանի կողմից։ Նրանց հետ տեղի է ունեցել Լենսի առաջին ելույթը՝ նա բեմի վրա հայտնվել է Պուֆու փոքրիկ շան կոստյումով։

Ջասթին Թիմբերլեյքի և երեք այլ կատարողների հետ նա արագ ժողովրդականություն ձեռք բերած «'N Sync» փոփ խմբի մենակատարն էր։ Լենսը փոփ խմբում ամենահամեստն էր։ Նրա խոսքով՝ ինքն իրեն բեմին ավելի վստահ է զգում պարային շարժումներ անելիս։ Խմբում Լենսին անվանում էին «№ 2 սիրունիկ» կամ Լենստեն։

Հյուրախաղերի ժամանակ տարած սթրեսներից Լենսն ազատվում է տեսախաղերի միջոցով։

Չկայացած թռիչք դեպի տիեզերք

Լենսը պատրաստվում էր դառնալ երրորդ տիեզերական զբոսաշրջիկը և անցել էր մարզումների փուլն ու նույնիսկ համապատասխանում էր ֆիզիկական չափանիշներով։ Նախաթռիչքային պատրաստության կուրսից հետո նրանից պահանջվում էր միայն բավականին մեծ գումար վճարել` նավի վրա հայտնվելու համար, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով թռիչքը չ կայացել[3]։

Անձնական կյանք

Լենսը խոստովանել է իր միասեռական կողմնորոշումը հայտնի «People» ամսագրի շապիկին[4]։ Նույն հարցազրույցում 27-ամյա Բասը հրապարակավ հայտարարել է 32-ամյա Ռեյչեն Լեմկուլի հետ հարաբերությունների մասին։ Սակայն նույն տարում զույգը բաժանվել է[5]։

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Բասն ամուսնացել է իր ընկերոջ՝ Մայքլ Տուրչինի հետ, որի հետ հանդիպել է մոտ 4 տարի։ Հարսանիքը կայացել է Լոս Անջելեսում[6]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2001 Կապի մեջ On the Line Քևին
2001 Օրինակելի արու Zoolander
2005 Մարդագայլեր Cursed
2005 Սերը կղզում Lovewrecked Դեն
2007 Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի I Now Pronounce You Chuck & Larry խմբի ֆրոնթմեն
2008 Անհաջողության զինվորները Tropic Thunder Կամեո
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.