Լեոնարդ Բլումֆիլդ
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդ Բլումֆիլդ (անգլ.՝ Leonard Bloomfield, ապրիլի 1, 1887(1887-04-01)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] - ապրիլի 18, 1949(1949-04-18)[3][1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]), ամերիկացի լեզվաբան, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, ռոմանագերմանական լեզվաբանության մասնագետ, նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության հիմնադիրներից մեկը, ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1935-ից)։
Լեոնարդ Բլումֆիլդ Leonard Bloomfield | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1887(1887-04-01)[1][2] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] |
Մահացել է | ապրիլի 18, 1949(1949-04-18)[3][1] (62 տարեկան) Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Եյլի համալսարան, Ցինցինատիի համալսարան, Իլինոյսի համակարգի համալսարան և Օհայո նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Պաշտոն(ներ) | Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Չիկագոյի համալսարան, Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] և գերմաներեն |
Ազդվել է | August Leskien? |
Զբաղվել է ամերիկյան հնդկացիական լեզուների ուսումնասիրությամբ։ Վաղ շրջանում կրել է երիտքերականների, ինչպես նաև Վիլհլեմ Վունդտի հոգեբանական դպրոցի որոշակի ազդեցությունը, իսկ հետագայում, 1920-ականներից սկսած, մերժել է նրա ավանդույթները, լեզվի օբյեկտիվ վերլուծության սկզբունքը համարել լեզվաբանական նկարագրության ձևականացումը։ Իր լեզվաբանական տեսական հայացքները Բլումֆիլդը ամփոփել է «Լեզու» (1933) աշխատության մեջ, որտեղ ամերիկյան բիհևիորիստական հոգեբանական տեսանկյունից լեզուն դիտել է իբրև մարդկային վարքի ձևերից մեկը, այն կտրելով գիտակցությունից՝ որակել որպես տարբերակված ու կոորդինացված ազդանշանների համակարգ, տվյալ իրավիճակով պայմանավորվող մեխանիկական գործունեություն։