Լեոնիդ Բրեժնև
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Իլյիչ Բրեժնև (ռուս.՝ Леонид Ильич Брежнев, ուկրաիներեն՝ Леонід Ілліч Брежнєв, դեկտեմբերի 19 1906 (հունվարի 1 1907)[9][10][11][…], Դնեպրոձերժինսկ, Romankovskaya Volost', Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1982(1982-11-10)[9][12][10][…], Զարեչե (քաղաքատիպ ավան, Օդինցովսկի շրջան), Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար (1964-1982), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (1960–1964, 1977-1982), Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Խորհրդային Միության քառակի հերոս, սոցիալիստական աշխատանքի հերոս
Լեոնիդ Բրեժնև Леонид Брежнев | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբերի 14, 1964 - նոյեմբերի 10, 1982 | |||
Նախորդող | Նիկիտա Խրուշչով | ||
Հաջորդող | Յուրի Անդրոպով | ||
| |||
հունիսի 16, 1977 - նոյմբերի 10, 1982 | |||
Նախորդող | Նիկոլայ Պոդգորնի | ||
Հաջորդող | Վասիլի Կուզնեցով | ||
Կուսակցություն՝ | Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (1929–1982) | ||
Կրթություն՝ | Դնեպրի պետական տեխնիկական համալսարան (1935) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճարտարագետ, ռազմական գործիչ և գեոդեզիստ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1906 դեկտեմբերի 19 | ||
Ծննդավայր | Կամենսկոե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | նոյեմբերի 10, 1982(1982-11-10) (տարիքը 75) | ||
Վախճանի վայր | Զարեչե, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ | ||
Հայր | Իլյա Բրեժնև[1] | ||
Մայր | Նատալիա Բրեժնևա[1] | ||
Ամուսին | Վիկտորիա Բրեժնևա (1928) | ||
Զավակներ | Գալինա Բրեժնևա Յուրի Բրեժնև | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Կամենսկոե քաղաքում։ 1927 թվականին ավարտել է Կուրսկի մելիորատիվ-հողաշինարարական տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելառուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935 թվականին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստիտուտը և աշխատել տեղի մետալուրգիական գործարանում որպես ինժեներ։ 1937 թվականին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1938 թվականի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպրոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939 թվականի փետրվարից՝ քարտուղար։
1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943 թվականին Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի գրավման համար մղված մարտերին։
1946 թվականի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947 թվականի նոյեմբերից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար, 1950 թվականի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու և ԿԿ-ի քարտուղար։ 1953 թվականի մարտից մինչև 1954 թվականի փետրվարը եղել է խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954 թվականի փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955 թվականի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, Նախագահության անդամության թեկնածու և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1957 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960 թվականի մայիս) ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1963 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1964 թվականի հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին։ Եղել է ԽՍՀՄ III—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, դրա Նախագահության անդամ։
1961 թվականին Բրեժնևին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, 1966 թվականին՝ Սովետական Միության, 1973 թվականին՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապետության՝ «Խոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։ Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։
Բրեժնևի կառավարման տարիները բնութագրվում էին քաղաքական հարաբերական կայունությամբ, ինչպես նաև կոռուպցիայով, անարդյունավետությամբ, տնտեսական լճացմամբ[13]։