From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ (ռուս.՝ Леонид Витальевич Канторович, հունվարի 19, 1912[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - ապրիլի 7, 1986[7][8][9][…], Մոսկվա, ԽՍՀՄ[10][11][12]), սովետական ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1964)։ Խորհրդային միակ տնտեսագետն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով (1975)։
Ծնվել է Պետերբուրգում, բժշկի ընտանիքում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրանց ընտանիքը փախել է Բելառուսիա, մնացել այնտեղ մեկ տարի։ 1922 թվականին մահացել է Լեոնիդի հայրը, որդուն թողնելով կնոջ՝ Պաուլինա Սաքսի խնամքին։
1932 թ. Լեոնիդն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, ուր հետաքրքրվում է նաև քաղաքատնտեսության ժամանակակից պատմություն։ Ավարտել է 1930 թվականին և նույն թվականին, մասնակցել է Մաթեմատիկական առաջին կոնգրեսին, շարքերի գծով հետազոտության համար շահել է մրցանակ։ 1934 թվականին ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ 1935 թվականին, առանց դոկտորական թեզի պաշտպանության, նրան շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
1932-1960 թթ. աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1958-1971 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի ժողովրդական տնտեսության բաժանմունքում, միաժամանակ՝ ԳԱ Սիբիրի բաժանմունքում։
Կանտորովիչի գիտական առաջին հետազոտությունները նվիրված են պրոյեկտիվ բազմությունների տեսությունը։ Ֆունկցիոնալ անալիզում նա մուծել և ուսումնասիրել է կիսակարգավորված տարածությունների դասը, առաջինն է ֆունկցիաների անալիտիկ մեթոդը կիրառել հաշվողական մաթեմատիկայում։ 1939-1940 թթ. ստեղծել է սահմանափակումներով էքստերեմալ խնդիրների որոշ դասեր լուծելու մեթոդներ և տեսություն՝ գծային ծրագրավորման համար։ Հիմնավորել է օպտիմալ տնտեսական մոդելների վերլուծության ժամանակ ծագող օբյեկտիվորեն պայմանավորված գնահատականների կարևորությունը։ Այս հետազոտությունները նպաստել են ժողովրդական տնտեսության կառավարման ու օպտիմալ պլանավորման տեսությունների ստեղծմանը և տնտեսագիտական խնդիրների մշակմանը (գնագոյացում, ռենտայի տեսություն, կապիտալ ներդրումների արդյունավետություն)։ 1965 թվականին գիտնականն արժանացել է Լենինյան մրցանակի։
1975 թվականին, Թ. Կուպմանսի հետ միասին, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության գծով «Տնտեսական ռեսուրսների օպտիմալ բաշխման տեսության մեջ նշանակալից ավանդի համար»։
Կանտորովիչի համաշխարհային համբավին ու լայն ճանաչմանը էապես նպաստել է ռուս մեծ տնտեսագետ, ազգությամբ ռուս, ամերիկյան գիտնական Վասիլի Լեոնտևը։
1976 թվականին Կանտորովիչը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ համակարգված հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները։
1938 թվականին Կանտորովիչը ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ Նատալյա Իլյինայի հետ։ Ունեցել են մեկ որդի և մեկ դուստր, որոնք ևս ընտրել են հոր մասնագիտությունը։ Կանտորովիչը վախճանվել է 1986 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.