From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Իվանովիչ Պասեչնիկ (ուկրաիներեն՝ Леонід Іванович Пасічник, մարտի 15, 1970[1][2], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), մասամբ ճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական և ռազմական գործիչ։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը 2018 թվականի նոյեմբերի 21-ից, մասամբ ճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարության գեներալ-մայոր[3]։ 2014-2017 թվականներին եղել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարը։
Լեոնիդ Պասեչնիկ | |
Կուսակցություն՝ | Peace for Lugansk Region? և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Donetsk High Military Political School of Engineering and Communication Forces? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Head of the Luhansk People's Republic |
Ծննդյան օր | մարտի 15, 1970[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Կայք՝ | главалнр.рф |
Պարգևներ | |
Ծնվել է 1970 թվականի մարտի 15–ին։ Հայրը՝ Իվան Սերգեևիչ Պասեչնիկը, ոստիկան է, 26 տարի աշխատել է ԽՍՀՄ Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության մարմիններում[4][5]։ 1975 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մագադան։ Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ռուսաստանի հյուսիսային կյանքի մասին, Լեոնիդ Պասեչնիկը մեջբերում է հետևյալ ուշագրավ դրվագը. «Երբ ես երեխա էի, մեր ընտանիքը ապրում էր հյուսիսում՝ Մագդանում, որտեղ հայրս աշխատում էր ոսկու հանքերում։ Մեկ անգամ չէ, որ հայրս ստիպված է եղել բացահայտել ոսկու գողությունների հետ կապված դեպքեր։ Մի անգամ 80-ական թվականների սկզբին նա կալանավորել է հանցագործներ, ովքեր գողացել են 60 կգ ոսկի և պատրաստվում էին այն ուղարկել «մայր հող»։ Նրան կաշառք էին առաջարկել՝ 200 հազար ԽՍՀՄ ռուբլի, սակայն հայրս մերժել է։ Համոզված եմ, որ նա այդ գումարը վերցնելու միտք էլ չուներ։ Նա հաճախ էր կրկնում ինձ. «Ապրիր ազնիվ, ըստ կանոնադրության և դու փառք ու պատիվ կվայելես»։ Այսպիսով նա հենց այդպես էլ ապրում էր։ Ունեցել է բազմաթիվ մրցանակներ՝ ոչ միայն գերատեսչական, այլև պետական[6]։
Ավարտել է Դոնեցկի ճարտարագիտության և ազդանշանային կորպուսի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը[4][7]։
1993 թվականից եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից, ունեցել է փոխգնդապետի կոչում[8]։
Նա զբաղեցրել է բաժնի պետի պետի պաշտոնը Լուգանսկի մարզի Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրինության «Կ» գլխավոր վարչությունում՝ մաքսանենգության դեմ պայքար մղելով։ Նա հայտնի է դարձել 2006 թվականի օգոստոսի 15-ին Իզվարինոյի անցակետում մաքսանենգ ապրանքի խոշոր խմբաքանակի կալանավորման դեպքով (1,940,000 ԱՄՆ դոլար և 7,243,000 ռուսական ռուբլի), ավելին՝ ըստ որոշ հայտարարությունների, նա սկզբունքորեն հրաժարվել է իրեն առաջարկված կաշառքից[4]։
2010-2014 թվականներին եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության Ստախանովի միջշրջանային բաժնի վարիչ։ Սակայն նա «չինտեգրվեց» համակարգի մեջ և 2013 թվականին դեկտեմբերին 25 տարի գնդապետի կոչումով ծառայելուց հետո, Կիևում բողոքի ցույցերի մեկնարկից անմիջապես հետո, նա հրաժարական տվեց ՈՒԱԾ–ից[9] ։ Ինչպես 2016 թվականի հունվարին «Anna News»-ին տված հարցազրույցում ասել է Լեոնիդ Իվանովիչը. «Ես չհեռացա։ Նրանք ինձ թողեցին։ Համակարգն ինձ շատ ծեծեց–ջարդեց։ …Երբ երիտասարդ էի, ես դա իսկապես չէի հասկանում։ Բայց երբ գնդապետիս ուսադիրները հագա, հասկացա, որ պետք է կողմերից մեկը ընտրեմ.․․Նրանք ինձ ասացին. կամ միանում ես թիմերից մեկին ...Բոլոր թիմերը վատ կողմնորոշում ունեին` նրանք բոլորը կենտրոնացած են գումար վաստակելու վրա։ Ասացի՝ ես ոչ մի տեղ չեմ գնում, ես իմ խելքն ունեմ»[6]։
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը սկսվելուն պես նա անցել է ապստամբների կողմը։ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարար[4]։
2015 թվականին Լեոնիդ Պասեչնիկի և Իգոր Պլոտնիցկու միջև առճակատում սկսվեց։ 2015 թվականի հոկտեմբերին Պլոտնիցկին ժամանակավորապես դադարեցրեց Պասեչնիկին իր պարտականությունների կատարումից՝ վառելիքի, էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Դմիտրի Լյամինի դեմ խարդախության վերաբերյալ իր նախաձեռնած հետաքննության պատճառով։ Երկուսն էլ հետագայում վերականգնվել են իրենց պաշտոններում։ 2016 թվականի մարտին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պասեչնիկի և Պլոտնիցկու միջև լուրջ հակամարտություն է ծագել՝ կապված հանրապետություն վառելիքի մատակարարման հետ։ 2016 թվականի օգոստոսին Պլոտնիցկին հանրապետական անվտանգության ծառայություններին մեղադրել էր իր դեմ մահափորձից հետո ոչ մի քայլ չձեռնարկելու համար, երբ նա ծանր վիրավորվել էր ականապատ մեքենայի պայթյունից[5]։
2017 թվականի նոյեմբերի 24-ին Իգոր Պլոտնիցկու կողմից նշանակվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում վերջինիս հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել հանրապետությունում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունքում։ Առաջադրվելուց անմիջապես հետո նա հայտարարեց Մինսկում բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իր հավատարմության մասին[10][11]։
2017 թվականի նոյեմբերի 25-ին ԼԺՀ Ժողովրդական խորհրդի կողմից միաձայն հաստատվել է որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[12]։
2017 թվականի դեկտեմբերի 5-ին Պասեչնիկը բացեց Գենադի Ցիպկալովի հուշատախտակը ԼԺՀ–ի կառավարության շենքում։ Արարողությանը ներկա է եղել Ալեքսեյ Կարյակինը, ով նախկինում հետախուզման մեջ էր հայտնվել ԼԺՀ գլխավոր դատախազության կողմից, սակայն Պլոտնիցկու հրաժարականից հետո վերադարձել է հանրապետություն[13][14]։
2018 թվականի փետրվարի 18-ին Լուգանսկում «Խաղաղություն Լուգանսկի մարզին» հասարակական շարժման երրորդ համահանրապետական համագումարի պատվիրակները ընտրեցին ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկին՝ որպես շարժման նախագահ։ Կոնգրեսի պատվիրակները միաձայն քվեարկեցին ԼԺՀ-ի նախկին ղեկավար և շարժման նախագահ Իգոր Պլոտնիցկու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ կապված նոր աշխատանքի անցնելու հետ, ինչպես նաև միաձայն կողմ քվեարկեցին Պասեչնիկի ընտրությանը[15]։
Նույն օրը Լեոնիդ Պասեչնիկը հայտարարեց 2018 թվականի աշնանը Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ «Վերջերս ստանձնել եմ ղեկավարի պարտականությունները և արդեն մեծ պատասխանատվություն ունեմ։ Բայց առջևում շատ աշխատանք կա, որը մեծ ջանք ու ժամանակ է պահանջում, և ես նրանցից չեմ, ովքեր հանձնվում են ու կանգ են առնում կես ճանապարհին։ Ուստի ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մտադիր եմ մասնակցել աշնանային ընտրություններին որպես Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու՝ մեր առջև դրված խնդիրները լիարժեք կատարելու համար»,- ասել է նա[16]։
2018 թվականի նոյեմբերի 1-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցավ ղեկավարի ընտրություն, որը հաղթեց Լեոնիդ Պաչենիկը ՝ հավաքելով ընտրողների թվի 68,3%-ը[17]։
2022 թվականի փետրվարի 21-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր[18]։
Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հետախուզվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.