Լեոն Բատիստա Ալբերտի (Իտալերեն: [leˈon batˈtista alˈbɛrti], փետրվարի 14, 1404[1][2][3][…], Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[2][4] - ապրիլի 25, 1472[5][2], Հռոմ, Պապական մարզ[2][4]), իտալացի գիտնական, նկարիչ, ճարտարապետ, փիլիսոփա, լեզվաբան, արվեստի տեսաբան, գրչագրության մասնագետ, կաթոլիկ հոգևորական, գրող և երաժիշտ, հումանիզմի գաղափարների ջատագով։ Վերածննդի մշակույթի և գիտության ականավոր գործիչ։ Բազմաթիվ ուսումնասիրողների կարծիքով նրան կարելի է համարել Վերածննդի դարաշրջանի բազմաքանքար մարդու մարմնացում։ Ալբերտիի կյանքի պատմությունը ներկայացված է Վերածննդի նշանավոր հեղինակ Ջորջո Վազարիի «Լավագույն նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կյանքը» գրքում։
Արագ փաստեր Լեոն Բատիստա Ալբերտի իտալ.՝ Leon Battista Alberti, Ծնվել է ...
Լեոն Բատիստա Ալբերտի
իտալ.՝ Leon Battista Alberti |
---|
|
Ծնվել է | փետրվարի 14, 1404[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[2][4] |
---|
Մահացել է | ապրիլի 25, 1472[5][2] (68 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2][4] |
---|
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի[6] |
---|
Քաղաքացիություն | Ջենովայի Հանրապետություն |
---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
---|
Կրթություն | Բոլոնիայի համալսարան (1425)[4] |
---|
Երկեր | Սանտ Անդրեա եկեղեցի, Սան Սեբաստիանո եկեղեցի, De pictura?, Apologi centum?, Tempio Malatestiano?, De re aedificatoria?, Basilica of Santa Maria Novella?, Palazzo Rucellai? և De statua? |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, լեզվաբան, գաղտնագիր, բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, երաժշտության տեսաբան, երաժշտագետ, քանդակագործ, գրող, մեդալագործ, նկարիչ, մաթեմատիկոս, դրամատուրգ, երգեհոնահար, գիտնական, արվեստագետ, արվեստի տեսաբան, մարդասեր և պաշտոնյա |
---|
Leon Battista Alberti Վիքիպահեստում |
Փակել
Ծնվել է 1404 թվականի փետրվարի 18-ին, Ջենովայում։ Տեսական տրակտատներում («Արձանի մասին», 1435 թ., «Գեղանկարչության մասին», 1435–1436 թթ., «Ճարտարապետության մասին», մոտ 1452 թ., հրատարակված 1485 թ.) ընդհանրացրել է գիտության նվաճումներով հարստացած իր ժամանակի արվեստի փորձը, արվեստի պատմության մեջ առաջին անգամ տվել հեռանկարի մաթեմատիկական հիմունքների ձևակերպումները[7]։ 1466 թվականին գրած «Տրակտատ գրչագրերի մասին» գրքում առաջ է քաշել բազմայբուբեն գրչագրեր գործածելու գաղափարը։ Գրել է «Փառասերը» (1426 թ.) կատակերգությունը։ «Ընտանիքի մասին» (1437–1441 թթ.) քառահատոր աշխատության մեջ զարգացրել է օրինակելի ընտանիքի և ներդաշնակ մարդու վերաբերյալ իր գաղափարը։
Առանձնապես նշանակալի է Ալբերտիի ներդրումը ճարտարապետության բնագավառում։ Լեոնի նախագծերով կառուցված շինությունները՝ Ֆլորենցիայի Ռաչելլաիի պալատը (1446–1451 թթ.), Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցին (1447–1468 թթ.), Մանտուայի Սան Սեբաստիանո (1460 թ.) և Սանտ Անդրեա (1472–1494 թթ.) եկեղեցիները, կարևոր քայլ են Վաղ Վերածննդի ճարտարապետության կողմից անտիկ ճարտարապետության ավանդույթների յուրացման ու զարգացման գործում։ Լեոն Ալբերտին նաև հեղինակել է «Տասը գիրք ճարտարապետության մասին» տեսական աշխատությունը։
Մահացել է 1472 թվականի ապրիլի 25-ին, Հռոմում։
- Albertiana, Rivista della Société Intérnationale Leon Battista Alberti, Firenze, Olschki, 1998 sgg.
- Альберти Леон Баттиста. Десять книг о зодчестве: В 2 т. — М., 1935—1937.
- Альберти Леон Баттиста. Книги о семье. — М.: Языки славянских культур, 2008.
- Гуманизм второй половины XIV века — первой половины XV века: Сборник источников / Сост. и пер. Ревякина Н. В. — Новосибирск. 1975.
- Мастера искусств об искусстве. Т. 2: Эпоха Возрождения / Под ред. А. А. Губера, В. Н. Гращенкова. — М., 1966.
- Сочинения итальянских гуманистов эпохи Возрождения (XV в.) / Под ред. Л. М. Брагиной. — М., 1985.
- Абрамсон М. Л. От Данте к Альберти / Отв. ред. член-корр. АН СССР З. В. Удальцова. Академия наук СССР. — М.: Наука, 1979. — 176, [8] с. — (Из истории мировой культуры). — 75 000 экз. (обл.)
- Леон Баттиста Альберти: Сб. статей / Отв. ред. В. Н. Лазарев; Научный совет по истории мировой культуры, Академия наук СССР. — М.: Наука, 1977. — 192, [24] с. — 25 000 экз. (обл.)
- Леон Баттиста Альберти // История культуры стран Западной Европы в Эпоху Возрождения / Под ред. Л. М. Брагиной. — М.: Высшая школа, 1999. — С. 40—43.
- Аникст А. Выдающийся зодчий и теоретик искусства // Архитектура СССР. — 1973. — № 6. — С. 33—35.
- Венедиктов А. И. Ренессанс в Римини. — М.: Изобразительное искусство, 1970. — 131 с.: фот. — (Страницы истории искусств).
- Гарэн Э. Исследование о Леоне Баттиста Альберти // Гарэн Э. Проблемы итальянского возрождения: Избранные работы. Пер. с ит. — М.: Прогресс, 1986. — С. 173—213.
- Данилова И. Е. Альберти и Флоренция. — М., 1997. (Чтения по истории и теории культуры. Выпуск 18. Российский государственный гуманитарный университет. Институт высших гуманитарных исследований). (Перепечатано с приложением: Данилова И.Е. «Исполнилась полнота времен...». Размышления об искусстве. Статьи, этюды, заметки. — М., 2004. — С. 394—450).
- Зубов В. П. Альберти и культурное наследие прошлого // Мастера классического искусства Запада. — М., 1983. — С. 5—25.
- Зубов В. П. Архитектурная теория Альберти. — СПб.: Алетейя, 2001. — ISBN 5-89329-450-5.
- Маркузон В. Ф. Место Альберти в архитектуре раннего Возрождения // Архитектура СССР. — 1973. — № 6. — С. 35—39.
- Савченко М. Р. К истории становления архитектурной метафизики — категориальный подход (Витрувий) и проектный подход (Альберти) // Очерки истории и теории архитектуры Нового и Новейшего времени / Под. ред. И. А. Азизян. — СПб.: Коло, 2009. — 656с. — Гл. 2. — С.13—34.
- Павлов В. И. Л.-Б. Альберти и изобретение живописной линейной перспективы // Итальянский сборник 3. — СПб., 1999. — С. 23—34.
- Ревзина Ю. Е. Инструментарий проекта. От Альберти до Скамоцци. — М.: Памятники исторической мысли, 2003. — 159 с., илл.
- Ревзина Ю. Е. Церковь Сан Франческо в Римини. Архитектурный проект в представлении Альберти и его современников // Вопросы искусствознания. XI(2/97). — М.,1997. — С. 428—448.
- Эненкель К. Происхождение ренессансного идеала «uomo universale». «Автобиография» Леона Баттисты Альберти // Человек в культуре Возрождения. — М., 2001. — С. 79—86.
Ռուչելաի պալատի ճակատամասը
Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նովելլա եկեղեցու ճակատային մասը
Ռիմինիի Մալատեստիանո եկեղեցին
Մանտուայի Սանտ Անդրեա բազիլիկը
Մանտուայի Սան Սեբաստիանո եկեղեցին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 148)։ |