Լեոն Վիչուլկովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Լեոն Յան Վիչուլկովսկի (լեհ.՝ Leon Jan Wyczółkowski, ապրիլի 11, 1852(1852-04-11)[1][2][3][…], Wola Miastkowska, Gmina Miastków Kościelny, Garwolin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - դեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[4][1][2][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), լեհ նկարիչ, «Երիտասարդ Լեհաստան» գեղարվեստական շարժման առաջատար ներկայացուցիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր դեմքերից մեկը։ Ստեղծագործելու հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական և հասարակական աշխատանքներով. 1895-ից 1911 թվականներին եղել է Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի, 1934 թվականից մինչև իր մահը՝ Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Լեհ նկարիչների Sztuka ընկերության հիմնադիրներից է (Art, 1897): Վիչուլկովսկու առավել ներկայանալի ստեղծագործությունները, որ արված են իմպրեսիոնիստական ոճով, ներկայումս պահվում և ցուցադրվում են Կրակովի և Վարշավայի ազգային թանգարաններում[5], ինչպես նաև Բիդգոշչի՝ նրա անունը կրող երկրամասային թանգարանում։
Լեոն Վիչուլկովսկի լեհ.՝ Leon Wyczółkowski | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1852(1852-04-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Wola Miastkowska, Gmina Miastków Kościelny, Garwolin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[4][1][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ryszard Gawlikowski? |
Պարգևներ | |
Պաշտոն | ռեկտոր |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Leon Wyczółkowski Վիքիպահեստում |