Լեռնարոտ
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Լեռնարոտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավային փեշերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725 մ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնարոտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնարոտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Մագդա, Մաղդա | ||
ԲԾՄ | 1725 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼308 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0228 | ||
|
Լեռնարոտը ճանաչված է եղել որպես Մագդա (մինչ 1949 թ.) և Մաղդա։
Լեռնարոտի բնակչության նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք, Սպղանք և այլ գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Լեռնարոտի մշտական բնակչությունը 343, իսկ առկա բնակչությունը 329 հոգի է[4]։ Լեռնարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | Բնակչություն | |
---|---|---|
1831 | 38 մարդ | [6] |
1897 | 296 մարդ | [6] |
1939 | 316 մարդ | [6] |
1959 | 526 մարդ | [6] |
1970 | 294 մարդ | [6] |
1979 | 288 մարդ | [6] |
1989 | 324 մարդ | [7] |
2001 | 343 մարդ | [6] |
2004 | 335 մարդ | [6] |
2011 | 308 մարդ | [1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և երկրագործությամբ։
Գյուղից հարավ գտնվում է «Խուչեր» գյուղատեղին (մջնդ.) համանուն ամրոցով (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հյուսիս՝ «Դիտվան» գյուղատեղին (վաղ մջնդ.), իսկ 1 կմ հյուսիս՝ «Աղրիկ» գյուղատեղին (XIV-XVII-րդ դդ.)։ Կան նաև քարայր-կացարաններ՝ «Բադոյի քարանձավ» (XVI-XVIII-րդ դդ.) և «Սյունով քարափ» (XVI-XVIII դդ.)։
- Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 7-ին.
- Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 691.