Լետո
From Wikipedia, the free encyclopedia
Լետո (հին հունարեն՝ Λητώ), հին հունական դիցաբանության գիշերվա սևազգեստ աստվածուհին, տիտան[4] Կեոսի և Ֆեբոսի[5] դուստրը, Զևսի կինը։ Զևսը բաժանվել է նրանից հանուն Հերայի, կամ էլ նա համարվել է Զևսի սիրուհին, Ապոլլոնի և Արտեմիսի մայրը։ Ծնվել է կելտերի երկրի դիմաց գտնվող կղզում, այստեղ պաշտում էին Ապոլլոնին, և թագավորում էին Բորեադները[6]՝ Բորեասի երկու թևավոր որդիները։