From Wikipedia, the free encyclopedia
Լը Լոկլ (ֆր.՝ Le Locle), փոքրիկ քաղաք Շվեյցարիայում։ Բնակչության թվաքանակով երկրի երրորդ փոքր քաղաքն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լը Լոկլ | |||||
ֆր.՝ Le Locle | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Le Locle District? և Montagnes region? | ||||
Մակերես | 23,14 կմ², 23,13 կմ² | ||||
ԲԾՄ | 1047 մետր, 971 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼10 216 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 032 | ||||
Փոստային դասիչ | 2400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NE | ||||
Պաշտոնական կայք | lelocle.ch | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է Նյոշատել կանտոնի տարածքում։ Լը Լոկլը հայրենիքն է ամբողջ աշխարհում հայտնի ժամացույցների այնպիսի ապրանքանիշների, ինչպիսիք են Favre-Leuba Mido, Zodiac, Tissot, Ulysse Nardin, Zenith, Montblanc, Certina ընկերությունները։ Ի սկզբանե քաղաքի ճարտարապետությունը կոչված է եղել ժամացույցի արտադրության պահանջմունքները բավարարելուն, այդ պատճառով քաղաքի փողոցների հատակագիծն առանձնանում է կանոնավորությամբ։ Իր այս հատկության շներհիվ՝ Լը Լոկլը ոչ պաշտոնապես կոչվում է «Ճշգրտության քաղաք»[2]։ Հարևան Լա Շո դե Ֆոն քաղաքի հետ Լե Լոկլը 2009 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Երկու քաղաքներն էլ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են iv չափանիշով. նրանք ներկայացնում են քաղաքային ու ճարտարապետական յուրօրինակ համալիր, որն ամբողջությամբ նվիրված է ժամացույցների արտադրությանը։ Վերջինս այստեղ ձևավորվել է 18-րդ դարից և շարունակվում է մինչ օրս։ Արտադրական և բնակելի թաղամասերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Քաղաքային տարածության ռացիոնալ ու պրագմատիկ օգտագործումը նպաստում է քաղաքային ինդուստրիայի կայուն զարգացմանը՝ քաղաքը բնակավայրից վերածելով քաղաք-ֆաբրիկայի[3]։
Լա Շո դը Ֆոնը և Լե Լոկլը կարելի է համարել արտադրական ամբողջ դարաշրջանի յուրօրինակ վկաներ։ Նրանց տարածքի կառուցապատման ժամանակ հաշվի են առնվել ժամացույց արտադրողների և ժամացույցի վարպետների հետաքրքրությունները, ինչը նպաստել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տանն աշխատող արհեստավորներից գործարանային արտադրության անցմանը[4]։ Ներկայումս Լե Լոկլում ժամացույցի արտադրության ոլորտում ներգրավված է ամեն վեցերորդ բնակիչ[2]։
Քաղաքում գործում է Ժամացույցի թանգարանը, որի ցուցանմուշներում ներկայացված են բարոկկո ոճի պատի ոսկյա ժամացույցներ, սեղանի, գրպանի, հատակին դրվող ժամացույցներ։ Կան ժամացույցներ՝ էմալե զարդանախշված թվատախտակով, ծառի կտրվածքով բնական ժամանակաչափներ։ Քաղաքում գործում է նաև Արվեստի և պատմության թանգարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.