From Wikipedia, the free encyclopedia
Լիամ Ջեյմս Փեյնը (անգլ.՝ Liam James Payne, օգոստոսի 29, 1993[2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի երգիչ, երգահան և պրոդյուսեր, One Direction հայտնի խմբի անդամ։ Կարիերան սկսել է 2008 թվականին մասնակցելով անգլիական "Իքս Ֆակտոր" նախագծին։ Նախագծից դուրս մնալուց հետո Փեյնը 2010 թվականին ևս մեկ անգամ մասնակցում է նախագծին, որտեղ միանալով 4 տղաների, ստեղծվում է One Direction խումբը[4][5]։
Լիամ Ջեյմս Փեյն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Liam Payne |
Ի ծնե անուն | անգլ.՝ Liam James Payne[1] |
Նաև հայտնի է որպես | Payno, Lee, Leeyum |
Ծնվել է | օգոստոսի 29, 1993[2] (31 տարեկան) Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ,երգահան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Syco Music, Columbia Records և Republic Records |
Կրթություն | City of Wolverhampton College? և St Peter's Collegiate School? |
Անդամակցություն | One direction |
Կապված | One Direction |
Պարգևներ | |
Կայք | liampayneofficial.com |
Ստորագրություն | |
Liam Payne Վիքիպահեստում |
Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, որոնցից են iCarly սերիալը[6] և One Direction-ի ինքնակենսագրական ֆիլմ This is us-ը։
Օne Direction-ի անդամ դառնալուց ի վեր, Փեյնը խմբի մյուս անդամներ Նայլ Հորանի,Հարրի Սթայլսի,Լուի Թոմլինսոնի և նախկին անդամ Զեյն Մալիկի հետ, չորս հաջողակ ալբոմ են թողարկել, համաշխարհային շրջագայությունների ժամանակ ելույթ ունեցել, շահել բազմաթիվ մրցանակներ։ Նրանց “What Makes You Beautiful” սինգլը համարվում է “ամենաշատ վաճառված” սինգլներից մեկը։
Փեյնը հայտնվել է "Attitude Magazine"-ի շապիկին, "Տարվա ամենակրքոտ տղամարդ" մրցանակին արժանանալուց հետո։
Փեյնը ծնվել է Վոլվհամփթոնում Քարեն և Ջեոֆ Փեյների ընտանիքում։ ՈՒնի երկու քույր՝ Նիքոլան և Ռութը։ Մինչև 4 տարեկան Փեյնը հաճախակի բուժզննումներ էր անցնում հիվանդանոցում, քանի որ նրա երիկամներից մեկը չէր գործում։ Որպեսզի կարողանա ցավը հաղթահարել, Փեյնը օրական 32 պատվաստում էր ստանում թևերին։ Աշակերտական տարիներին Փեյնը մեծ արդյունքների է հասել սպորտի մեջ։ Աչքի է ընկել «Վազք» մարզաոճում։ Նրա անունը հայտնվել է Անգլիայի ազգային հավաքականի մարզիկների շարքում, որոնք մասկացելու էին 2012 թվականի Օլիմպիական Խաղերին։ Փեյնը ծաղրվել է դպրոցում, որի պատճառով էլ հաճախել է բռցքամարտի։ Հանձնել է 11 GCSE թեստ, որից հետո էլ թևակոխել է երաժշտական ասպարեզ։ 14 տարեկան հասակում երգել է 26,000-անոց հանդիսատեսի առաջ, ֆուտբոլային խաղի ժամանակ։ Ըստ Փեյնի Ֆարել Վիլլիամսը և Ջասթին Թիմբերլեյքը մեծ ազդեցություն ունեն երաժշտական ասպարեզի վրա։ Փեյնը ասել է "Ֆարել Վիլլիամսը մի մարդ է, ով ինձ շատ է ոգեշնչել։ Մի քանի շաբաթ առաջ իր պրոդյուսերի հետ էի զրուցում և հարցրի թե ինչպիսինն էր Ֆարելը երիտասարդ հասակում։ Իսկ նա ասաց, որ իմ տարիքում դաշնամուրի կլավիատուրա անգամ չէր կարողանում սեղմել։ Եվ դա ինձ հրաշալի թվաց, քանի էր ես կարծում էի, որ ես գիթար սովորելու համար բավական մեծ եմ:"
Իքս Ֆակտոր Սկզբում Փեյնը մասնկացել է Իքս ֆակտորին 2008 թվականին, 14 տարեկան հասակում։ Նա անցավ երկրորդ փուլ Ֆրանկ Սինատրայի "Fly me to the moon" երգը կատարելուց հետո։ Նա դուրս մնաց "Boot camp"ից, սակայն Սայմոն Քովելը միտքը փոխելով Փեյնին խնդրում է վերադառնալ "Judge's house": Այս դեպքից հետո Փեյնը ստանում է "Վերադարձած երեխա" մականունը[7]։ Փեյնը դուրս է մնում այս փուլում ևս, իսկ Սայմոն Քովելը նրան առաջարկում է վերադառնալ հաջորդ տարիներին։ Փեյնը վեռադառնում է 2010 թվականին կատարելով Ջուլի Լոնդոնի "Cry me a river" երգը, որով նա արժանանում է Քովելի հոտնկայս ծափահարությանը և 4 դրական ձայնի։ "Judge's house-ում" անհաջողության մատնվելուց հետո Նիքոլ Շերզինգերի առաջարկությամբ Փեյնը ուրիշ 4 տղաների հետ խումբ են կազմում և դառնում "Խումբ" կատեգորիայի մասնակից[8]։ Երկու շաբաթ ծանոթանալուց և փորձ անելուց հետո, նրանք հանդես են գալիս "Torn" երգով։ Նրանք մի անգամից հայտնի են դառնում Անգլիայում և գրավում երրորդ տեղը[9][10]։
“Իքս Ֆակտորից” հետո One Direction-ը Սայմոն Քովելի Syco Records ընկերության հետ պայմանագիր ստորագրեց[11]։ Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկեցին 2011 թվականին, անունը ՝ Up All Night, որին հետևեց նրանց երկրորդ ՝ Take me home ալբոմը ՝ 2012 թ.-ին։ Նրանք 2013 թվականին նկարահանեցին կենսագրական ֆիլմ կոչելով այն “this is us”: ՖԻլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլիոն դոլար եկմաուտ ստացավ։ Երրորդ ալբոմ “Midnight Memories”-ը թողարկվեց 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկեց իրենց չորրորդ ՝”four” ալբոմը[12]։ One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard Hot 200 աղյուսակում առաջին հորիզոնականում են[13]։ Նրանց հինգերորդ ալբոմ "Made in the AM-ը" թողարկվելու է նոյմեբերի 13-ին, 2015։ Նրանց Take me home շրջագայության ժամանակ նրանք կատարել են Վեաթուսի "Teenage Dirtbag" երգը։ Երգում երգիչը մի հատված աղջկա ձայնով է կատարում։ Փեյնը երգի այս մասը կատարել է ֆալսեթթոով։ Երգիչը Փեյնին ասել է "Դու կարող ես իմ աղկջա մասը անել, երբ ցանկանաս"[14][15] Խմբի անդամ Զեյն Մալիկի գնալուց հետո, Փեյնը նրա վոկալների մասը վերցրել է իր վրա[16]։ Հարրի Սթայլսը ասել է, որ Լիամը իր վրա է վերցրել բոլոր "բարձր նոտաները": Փեյնը երգերի գրառման մեջ մեծ դեր է խաղում։ Նա մասնակցել է երրորդ և չորրորդ ալբոմների գրառման աշխատանքերին[17][18]։
Տարի | Անուն | Երգիչ | Ալբոմ | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | "Taken" | One Direction | Up All Night | Համահեղինակ |
"Everything About You" | ||||
"Same Mistakes" | ||||
2012 | "Back for You" | Take Me Home | ||
"Last First Kiss" | ||||
"Summer Love" | ||||
"Still the One" | ||||
"Irresistible" | ||||
2013 | "Story of My Life" | Midnight Memories | ||
"Diana" | ||||
"Midnight Memories" | ||||
"Right Now" | ||||
"Little Black Dress" | ||||
"Through the Dark" | ||||
"Little White Lies" | ||||
"Better Than Words" | ||||
"Does He Know?" | ||||
2014 | "Steal My Girl" | Four | ||
"Fireproof" | ||||
"Ready to Run" | ||||
"Fool's Gold" | ||||
"Spaces" | ||||
"Clouds" | ||||
"Change Your Ticket" | ||||
"Illusion" | ||||
"I Won't Break" | Cheryl | Only Human | ||
2015 | "End Of The Day" | One Direction | Made in the A.M. | |
"A.M." | ||||
"The Night We Met" | Hometown (band) | Cry for Help | Համահեղինակ |
Փեյնը սկսեց ժամադրել Իքս Ֆակտորի պարուհի և մոդել Դանիել Փիզերին 2010 թվականին։ Նրանք բաժանվեցին 2012 թվականի սեպտեմբերին, ապա ետ միացան դեկտեմբերին։ Նրանք վերջնականապես ավարտեցին հարաբերությունները 2013 ապրիլին[19][20]։ Փեյնը սկսեց ժամադրել նախկին դասարանցի Սոֆիա Սմիթին 2013 թվականին[21]։ Փեյնը ունի երեք շուն։ Alaskan Klee Kai Լոկի անունով, Great Dane Ուաթսոն անունով և մեկ փոքր շուն Ռալֆ անունով։ Փեյնը իր լավագույն ընկեր Էնդի Սամուելսին փրկել է կրակից 2013 թվականի օգոստոսին[22]։ Փեյնը նաև պաշտպանել է մի մատուցողուհու, որի նկատմամբ անբարոյական քայլեր էին ձեռնարկվել[23][24]։ Փեյնը նաև փրկել է Քելվին Հարրիսին մի սարսափելի միջադեպից Մայլի Սայրուսի ծննդյան միջոցառման ժամանակ 2013 թվականին։ Փեյնը անգլիացի արտիստ Քեթի Վաիսելի ընկերն է, ում մխիթարել է նրա բաժանման ժամանակ[25]։ Burger King ռեստորանը իր Chicken Fries-ը ետ ճաշացանկ մտցնելուց հետո, հատուկ շնորհակալություն է հայտնել Փեյնին, որպես այս քայլի գլխավոր ոգեշնչող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.