Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 5 անվանում (2014 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,5 % -ը (2017 թվականին 1073-ից)։
Բոլոր 5 օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բաալբեկ հնագույն քաղաքը ճանաչվել է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i):
Բացի այդ, 2017 թվականի դրությամբ, պետության տարածքում 8 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածուների ցանկում [1]:
Լիբանանը վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1983 թվականի փետրվարի 3-ին[2]։ Առաջին օբյեկտները Լիբանանի տարածքում ընդգրկվել են ցանկում 1984 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 8-րդ նստաշրջանում։