Լիդիա Ռուսլանովա
խորհրդային և ռուս երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Լիդիա Անդրեևնա Ռուսլանովա (ծննդյան անունը՝ Պրասկովյա Անդրիանովնա Լեյկինա-Գորշենինա[5], հոկտեմբերի 14 (27), 1900[1], Alexandrovka, Klyuchevskiy Rural Council, Մալոսերդոբինսկի շրջան, Saratov Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 21, 1973(1973-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երգչուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1942)[6]։ Ռուսլանովայի երգացանկում հիմնական տեղ են զբաղեցնում ռուսական ժողովրդական երգերը։ Լիդիա Ռուսլանովան ԽՍՀՄ ամենահայտնի կատարողներից մեկն է[7], իսկ ռուսական ժողովրդական երգերի նրա կատարումը համարվում է էտալոնային[8]։
Լիդիա Ռուսլանովա | |
---|---|
Ի ծնե անուն | ռուս.՝ Прасковья Андриановна Лейкина-Горшенина |
Ծնվել է | հոկտեմբերի 14 (27), 1900[1] Alexandrovka, Klyuchevskiy Rural Council, Մալոսերդոբինսկի շրջան, Saratov Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ԽՍՀՄ[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1973(1973-09-21) (72 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | ռուսական ժողովրդական երգ, ռուսական քաղաքային ռոմանս, Cruel romance? և ուղղափառ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո, սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Միխայիլ Գարկավի[3] և Վլադիմիր Կրյուկով[4] |
Պարգևներ | |
Lidiya Ruslanova Վիքիպահեստում |
Ռուսլանովան ունեցել է լայն դիապազոնի գեղեցիկ և զորեղ ձայն։ Նա ստեղծել է ժողովրդական երգեր կատարելու իր սեփական ոճը, որը հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում։ Ռուսլանովայի ամենատարածված երգերից են` «Շուրջբոլորը տափաստան ու տափաստան է», «Դարավոր լորենին», «Ես բլուր բարձրացա», «Ոսկե սարեր», «Ամիսը կարմիր էր ներկված», «Ամիսը լուսավոր է», «Վալենկաներ» և շատ այլ երգեր։ Լիդիա Ռուսլանովան կատարել է նաև խորհրդային կոմպոզիտորների երգեր։ Նա առաջիններից է, որ կատարել է «Կատյուշա» երգը[9]։