Լիզա Լեհման
From Wikipedia, the free encyclopedia
Լիզա Լեհման (անգլ.՝ Liza Lehmann, հուլիսի 11, 1862(1862-07-11)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] - սեպտեմբերի 19, 1918(1918-09-19)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի օպերային սոպրանո և երգահան[6]։
Լիզա Լեհման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1862(1862-07-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1918(1918-09-19)[1][2][3][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի և օպերային երգչուհի |
Աշխատավայր | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
Ամուսին | Herbert Bedford?[5] |
Ծնողներ | հայր՝ Rudolf Lehmann?[1][5], մայր՝ Amelia Lehmann?[3][5] |
Երեխաներ | Cadet Rudolf Ellis David Bedford?[5] |
![]() |
Ալբերտո Ռանդեգերի և Ջեննի Լինդի մոտ վոկալի դասեր առնելուց, ինչպես նաև Համիշ ՄակԿունի ու այլ ուսուցիչների մոտ ստեղծագործել ուսանելուց հետո 1885 թվականին Լոնդոնում կատարել է երգչուհու իր դեբյուտը և մոտավորապես մեկ տասնամյակ զբաղվել համերգային գործունեությամբ։ 1894 թվականին ամուսնացել է և հեռացել բեմից, որից հետո կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա ու համբավ ձեռք բերել իր գրած երգաշարերով, դաշնամուրային նվագակցությամբ երգերով ու մանկական երգերով։ Գրել է նաև բեմի համար նախատեսված ստեղծագործություններ ու երգեցողության դասագիրք։ 1910 թվականին շրջագայել է ԱՄՆ-ում, որտեղ համերգների ժամանակ նվագակցել է իր երգերի կատարումներին։ Եղել է «Կին երաժիշտների հասարակության» առաջին նախագահը, իսկ 1913 թվականին դարձել Լոնդոնի Գիլդհոլյան երաժշտական դպրոցի երգեցողության պրոֆեսոր։