From Wikipedia, the free encyclopedia
Լիզա Մեյտներ (Մայտներ, գերմ.՝ Lise Meitner, նոյեմբերի 7, 1878[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] - հոկտեմբերի 27, 1968[1][2][6][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), ավստրիացի ֆիզիկոս և ռադիոքիմիկոս։ Հետազոտություններ է կատարել միջուկային ֆիզիկայի, միջուկային քիմիայի և ռադիոքիմիայի ոլորտներում։
Լիզա Մեյտները ծնվել է Վիեննայում, հրեական ընտանիքի ութ երեխաներից երրորդն էր, նրա հայրը՝ Ֆիլիպ Մեյտները, 19-րդ դարի վերջին հայտնի շախմատիստ էր։ Ինչպես այդ ժամանակ գիտությամբ հետաքրքրվող շատ երիտասարդ կանանց հետ էր պատահում, ընտանիքը դեմ էր, որ նա սովորի համալսարանում, միայն թե Մեյտները հասավ իր ուզածին և 1901 թվականին ընդունվեց Վիեննայի համալսարան, որտեղ սկսեց սովորել ֆիզիկա Լյուդվիգ Բոլցմանի և Ֆրանց Էքսների ղեկավարությամբ։ 1905 թվականին նա համալսարանի կանանց մեջ առաջինն էր, որ ֆիզիկայի ոլորտում ստացավ PhD աստիճան։ Դրանից հետո Մեյտները գնաց Բեռլինի Կայզեր Վիլհելմի գիտական միություն, որպեսզի Մաքս Պլանկի գլխավորությամբ սովորի քիմիա և աշխատի Օտտո Հանի հետ։ Կիրառելով ֆիզիկայի իր գիտելիքները և Հանի՝ քիմիայի իմացությունը՝ նրանք աշխատակցեցին 30 տարի։
1908 թվականին կնքվել է՝ ընդունելով լյութերականություն։
1917 թվականին Հանը և Մեյտները հայտնագործել է պրոտակտինիումի առաջին երկարակյաց իզոտոպը։
1923 թվականին Լիզա Մեյտները հայտնագործել է էլեկտրոնների ազատ արժեքների լրացման երևույթը, որն ստացել է Օժեի երևույթ անվանումը՝ ի պատիվ հետազոտող Պիեռ Վիկտոր Օժեի, որը անկախ Մեյտներից հայտնագործել է դա 1925 թվականին։
1926 թվականին Մեյտները դարձել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Նա Գերմանիայի առաջին կինն է, որ գիտության մեջ հասել է նման բարձունքի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.