From Wikipedia, the free encyclopedia
Լիզ Ասսիա (ֆր.՝ Lys Assia, իրական անունը՝ Ռոզա Մինի Շերեր, գերմ.՝ Rosa Mina Schärer, մարտի 3, 1924[1][2], Ռուպպերսվիլ, Lenzburg District, Արգաու, Շվեյցարիա[5] - մարտի 24, 2018[3], Զոլլիկոն, Meilen District, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), շվեյցարացի երգչուհի։ Առաջին Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողն է, որը կայացել է 1956 թվականին։ Լիզ Ասսիան հաջորդ տարի ևս մասնակցել է մրցույթին՝ զբաղացնելով 8-րդ հորիզոնականը, իսկ 1958 թվականին, կրկին վերադառնալով մրցույթին, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Լիզ Ասսիա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Lys Assia |
Ի ծնե անուն | Ռոզա Մինա Շերեր |
Ծնվել է | մարտի 3, 1924[1][2] Արգաու, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա |
Մահացել է | մարտի 24, 2018[3] (94 տարեկան) Զոլլիկոն, Meilen District, Ցյուրիխ, Շվեյցարիա[3] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1942-2018 |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Պարգևներ | |
Կայք | lys-assia.de |
Lys Assia Վիքիպահեստում |
Բեմական կարիերան սկսել է որպես պարուհի, իսկ 1940 թվականին սկսել է հանդես գալ որպես երգչուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա իր առաջին արտասահմանյան շրջագայությունն է կատարել Փարիզում, իսկ հետո դարձել է սիրված կատարող Գերմանիայում։
1956 թվականին Ասսիան դարձել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողը, որում նա Շվեյցարիան ներկայացրել է «Refrain» երգով[6]։ 1957 և 1958 թվականներին նա կրկին Շվեյցարիան ներկայացրել է Եվրատեսիլ երգի մրցույթում[6]։ Եվրատեսիլյան նրա հաջողությանը հաջորդել է հաջողությունը Գերմանիայում՝ «O mein Papa» երգով[7]։
2005 թվականին Ասսիան ելույթ է ունեցել «Շնորհավորանքներ. 50 տարի Եվրատեսիլ» երգի մրցույթում[8]։
2009 թվականին Ասսիան նախորդ տարվա հաղթող Դիմա Բիլանի հետ միասին Եվրատեսիլի գավաթը նվիրել է այդ տարվա հաղթող Ալեքսանդր Ռիբակին։
2011 թվականի սեպտեմբերին Ասսիան Ռալֆ Զիգելի և Ժան Պոլ Կարայի կողմից գրված «C'était ma vie» երգով մտել է Շվեյցարիայի ազգային ընտրանիի Die grosse Entscheidungs շոուում՝ Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար[9][10]։ Երգը զբաղեցրել է ութերորդ տեղը ազգային ընտրության ժամանակ և նա Բաքվում կայացած միջոցառմանը մասնակցել է որպես պատվավոր հյուր[11]։
2012 թվականին Ասսիան կրկին երգ է ներկայացրել Շվեյցարիայի ազգային ընտրությանը՝ Շվեյցարիան Շվեդիայի Մալմյո քաղաքում Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում «All in Your Head» երգով ներկայացնելու համար[12]։ Այս երգը չի ընտրվել ազգային ընտրության ժամանակ։ Խոսակցություններ կային, որ Ասսիան կներկայացնի Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում, սակայն 2013 թվականի հունվարի 30-ին հայտարարվել է, որ Վալենտինա Մոնետտան կներկայացնի[13][14]։ Ավելի ուշ նա որպես հյուր մասնակցել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին[15]։ 2015 թվականին՝ 91 տարեկանում, Ասսիան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի «Greest Hits» հատուկ համերգին։ Սա նրա վերջին հրապարակային ելույթն է եղել։
1957 թվականի հունվարի 11-ին Ասսիան Ցյուրիխում ամուսնացել է Յոհան Հայնրիխ Կունցի հետ։ Կունցը մահացել է ընդամենը ինը ամիս անց՝ ծանր հիվանդության դեմ պայքարելուց հետո[16]։ 1963 թվականին Ասսիան ամուսնացել է դանիացի գործարար Օսկար Պեդերսենի հետ, ով մահացել է 1995 թվականին[17]։ Լիզ Ասսիան մահացել է 2018 թվականի մարտի 24-ին, Ցյուրիխում[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.