Լիլիանա Կավանի
իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Լիլիանա Կավանի (իտալ.՝ Liliana Cavani, հունվարի 12, 1933(1933-01-12)[1][2][3][…], Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, Լուկինո Վիսկոնտիի աշակերտուհին[4], Բեռնարդո Բերտոլուչիի ստեղծագործական համախոհն ու մի շարք նախագծերի գործընկերը[5], համաշխարհային կինեմատոգրաֆիայի ճանաչված առաջատարներից մեկը[6]։ Բացի գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերից իրականացնում է նաև դասական օպերաների թատերական բեմադրություններ և հանդես է գալիս որպես դրանց կինեմատոգրաֆիական տարբերակների ռեժիսորը[6]։
Արագ փաստեր Լիլիանա Կավանի, Ծննդյան թիվ՝ ...
Լիլիանա Կավանի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 12, 1933(1933-01-12)[1][2][3][…] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0146960 |
lilianacavani.it |
Փակել