հայ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ[1]։ Նանուլի հետ նկարահանված նրա տեսահոլովակի դիտումները հատել են հարյուր միլիոնի շեմը։
Լիլիթ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1987 (36 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ, փոփ֊ֆոլք և ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Վահրամ Պետրոսյան |
Կայք | lilithovhannisyan.com |
Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ 2006 թվականին մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա»։ Երգչուհին ժյուրիի բոլոր անդամների կողմից 3 մրցութային օրերում վաստակելով միայն ամենաբարձր՝ "7" գնահատականը, արժանացավ «Գրան Պրի»-ն։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:
Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցերում՝ Facebook, Instagram, Youtube, ամենաշատ հետևորդներ ունեցող արտիստն է Հայաստանում։ Նրան է պատկանում Youtube-յան ամենաշատ դիտումներ ունեցող հայկական տեսահոլովակի ռեկորդը։
Լիլիթը չի համագործակցում իմիջմեյքերների հետ, այլ անձամբ ինքն է զբաղվում իր և իր աշխատանքներում առկա հերոսների և պարողների արտաքին տեսքով։ Նա անձամբ մոդելավորում է համերգային շրջագայությունների և տեսահոլովակների բոլոր բեմական հագուստները։
Սկսած 2013 թվականից Լիլիթը սկսել է իր համերգային շրջագայությունները։
2019 թվականի “Dream World Tour”- ի շրջանակներում Լիլիթը համերգային շրջագայություններով հանդես եկավ ավելի քան 70 քաղաքներում՝ ներառյալ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իսպանիա, Բուլղարիա, Մոսկվա ), Կանադայի, Ավստրալիայի մայրաքաղաքները։ Շրջագայությունը շարունակվեց Բրազիլիայում, Ուրգուգվայում, Արգենտինայում, Ուկրաինայում, ԱՄՆում (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես)։
Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը դաշնակահար, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է[2]։ Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։
2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։ Սակայն երգչուհին անձամբ իր կրած հագուստների օրինակներն առցանց խանութում չի վաճառվում։ Պատվիրատուի համար կարվում է նորը։
2008 թվականին ներկայացրել է հայկական մշակույթը Պրահայի, 2010 թվականի Շանհայի «Էքսպո» փառատոների ժամանակ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.