Լիլլիան Ռենդոլֆ (անգլ.՝ Lillian Randolph, դեկտեմբերի 14, 1898(1898-12-14), Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[1] կամ 1980[2], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, նաև ռադիոհաղորդավարուհի։

Արագ փաստեր Լիլլիան Ռենդոլֆ, Ծնվել է ...
Լիլլիան Ռենդոլֆ
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 14, 1898(1898-12-14)
ԾննդավայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[1] (81 տարեկան) կամ 1980[2]
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
 Lillian Randolph Վիքիպահեստում
Փակել

Հայրը հոգևորական էր, մայրը ուսուցչուհի[3][4]։ Ավագ քույրը Ամանդա Ռենդոլֆը նույնպես դարձավ դերասանուհի, իսկ եղբայրը` Սթիվ Գիբսոնը երաժիշտ։

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Քլիվլենդում և Դետրոյտում[5], ապա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 1930-ական թթ. վերջում դարձել է ճանաչված ռադիոհաղորդավար։ Միաժամանակ նաև սկսել է հանդես գալ ֆիլմերում, խաղալով փոքր դերեր, որոնցից առավել նշանավորը «Այս հրաշալի կյանքը» (1946) ֆիլմն էր[6]։

1940-1952 թվականներին «Թոմն ու Ջերին» մուլտսերիալում հնչունավորել է սևամորթ աղախնի կերպարը։

Արդեն 1951 թվականից սկսած առավել հաճախ հանդես է գալիս հեռուստատեսությունում, փոքրիկ դերեր ունենալով հեռուսասերիալներում և տարբեր շոուներում։ Քիչ թե շատ մեկ այլ նշանավոր դեր է ունեցել «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» (1964) ֆիլմում, վերջին դերը կինոյում խաղացել է 1979 թվականի «Սոխի դաշտ» ֆիլմում։ Մահացել է քաղցկեղից[7] և հուղարկավորվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը, որտեղ նաև հուղարկավորված է քույրը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.