Լիճք (Գեղարքունիքի մարզ)
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Լիճք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճք (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Լիճք | |||
Լիճքի համայնապատկերը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզԳեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
Մակերես | 39,342 կմ² | ||
ԲԾՄ | 1929±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 5417[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1409 | ||
| |||
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան մասում՝ լեռներով շրջապատված գոգավորությունում։ Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը։
Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, 1836 թվականից՝ Գյոլ, Գել, Գյոլ-Քենդ, իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ Լիճք։
Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք), խաչքարեր, որոնցից մեկը կանգնեցրել են Խաթունի և Հայրումի որդիները՝ 1284 թվականին։ 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն։
Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը։
1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը՝ սեփականացնելով այդ գյուղի տարածքները։