նորվեգացի հանդբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լինն-Քրիստին «Լինկա» Ռիեգելհութ Քորեն (նորվ.՝ Linn-Kristin «Linka» Riegelhuth Koren, օգոստոսի 1, 1984[1], Շի, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, աջ եզրային պաշտպան նորվեգական «Լարվիկ» թիմի պաշտպան։ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոնուհի, Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի։
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | բուկմոլ՝ Linn-Kristin Riegelhuth |
Մականուն(ներ)՝ | Linka |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շի, Ակերսհուս, Նորվեգիա |
Ակումբ՝ | Q19388808?, Holmlia SK?, Furuset Idrettsforening?, Larvik HK?, FCK Håndbold? և Larvik HK? |
Հասակ՝ | 178 սանտիմետր[2] |
Լինն-Քրիստինը հանդբոլով սկսել է զբաղվել դեևս չորս տարեկան հասակում հայրենի կումունայի «Շի» ակումբում, որի գլխավոր մարզիչը մայրն էր։ Մինչև տասնհինգ տարեկանը Քրիստինը խաղում էր նաև ֆուտբոլ։ 1999 թվականին մարզուհին հայտնվում է «Հոլմլիա» ակումբում։ Այստեղ էլ կատարում է իր ակումբայի դեբյուտը[4]։ 2002 թվականին Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը պայմանագիր է ստորագրում նորվեգական «Լարվիկ» ակումբի հետ։
2002 թվականի աշնանը, հղիության պատճառով ակումբից հեռացավ Քրիստին Դուվհոլտ Հավնոսը, որի արդյունքում Լինն-Քրիստինը զբաղեցրեց նրա տեղը։ Առաջին սեզոնին նա հանդես եկավ և՛ որպես աջ պաշտպան, և՛ որպես եզրային պաշտպանի. նրա խաղի շնորհիվ ակումբը հաղթանակ տոնեց[5]։ Յոթ տարի Լինն-Քրիստինն անցկացրեց «Լարվիկի» կազմում, իսկ 2005/2006 մրցաշրջանում կիսեց լավագույն ռմբարկու Լինն Յերում Սուլլանի հաջողությունը[6]։ Մեկ տարի անց Քրիստինը կրկին դարձավ չեմպիոնատի լավագույն ռմբարկուն և նոր ռեկորդ սահմանեց՝ խփելով 221 գոլ[7]։ 2005-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում նա հաղթեց Նորվեգիայի մրցաշարում, իսկ 2005 և 2008 թվականներին դարձավ գավաթակիր։
2009 թվականի ամռանը Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը տեղափոխվեց Դանիայի «Կոմենհագեն» ակումբ[8][9]։ 2010 թվականի հունվարի 2-ին Անյա Անդերսենի հետ հաղթեց Դանիայի գավաթը[10]։ 2009/2010 մրցաշրջանում Լինն-Քրիստինը 22 մրցախաղում խփեց 124 գոլ։ Անն Գրետե Նոորգարդի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը ռմբարկուների ռեյտինգում։ Փլեյ-օֆում, սակայն, ակումբը չհասավ եզրափակիչ[11]։
2010 թվականի ամռանը Լինն-Քրիստինը վերադարձավ «Լարվիկ», որտեղ խաղում է ցայսօր[12]։ 2015 թվականի հունվարի 7-ին մարզուհին անցկացրեց իր 500-րդ խաղը հարազատ ակումբի համար[13]։
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը 14 տարեկանից խաղացել է Նորվեգիայի հանդբոլի պատանիների հավաքականում։ Այստեղ մարզուհին խաղացել է 27 մրցախաղ։ 2003 թվականին պատանիների աշխարհի չեմպիոնատում Լիննը բրոնզե մեդալ է վաստակում[14]։ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին Խորվաթիայի դեմ խաղում կայացավ մարզուհու դեբյուտը։ 2005 թվականի աշխարհի խաղերին Լինն-Քրիստինը չմասնակցեց՝ ձեռքերի վնասվածքի պատճառով[15]։
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը հոր կողմից գերմանուհի է[19]։ Քույրը՝ Բետինան «Ստորհամար» ակումբի խաղացող է։ 2011 թվականին Լինն-Քրիստինն ամուսնացավ Էյնար Ռիեգելհութ-Քորենի հետ[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.