Լիշտ
From Wikipedia, the free encyclopedia
Լիշտ կամ Էլ-Լիշտ (ռուս.՝ Лишт), եգիպտական ավան, որը գտնվում է Կահիրեի հարավում։ Ավանի մոտ գտնվում են Միջին թագավորության ժամանակաշրջանին պատկանող դամբարաններ, այդ թվում և բրգաձև կառույցները՝ կառուցված Ամենեմհետ I-ի և Սենուսերտ I-ի կողմից։ Երկու գլխավոր բուրգերը շրջապատված են եղել թագավորական ընտանիքների անդամներին պատկանող փոքր բրգերով, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների մաստաբաներով։ Դրանք կառուցվել են XII և XIII դարերի դինաստիաների կառավարման ընթացքում։ Այդ տեղանքը հայտնիություն է ձեռք բերել նաև Սենեբտիսի դամբարանի շնորհիվ, որին ավազակները մատով անգամ չեն դիպչել։ Դամբարանում նույնիսկ զարդարանքներ են գտնվել։ Տվյալ շրջանի դամբարաններից ամենից լավը պահպանվել է Սենուսերտ I-ի բրգաձև կառույցը։ Քուրմ Սեսենեբնեֆի դամբարանում գտնվել է սարկոֆագի տեքստեր, որի պատերին պատկերված է եղել Հին եգիպտական Մեռյալների գրքի վաղ տարբերակներից մեկը։