Լիպարիտ Խաչատուրի Մանուկյան (1909, Բաքու), հայ խորհրդային անատոմ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1953)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Լիպարիտ Մանուկյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1935 թվականին աշխատել է նույն ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում (1966-1977 թթ-ին՝ ամբիոնի վարիչ)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1970-1973 թթ-ին եղել է մանկաբուժական ֆակուլտետի դեկան։ Մանուկյանի գիտական աշխատանքները վերաբերում են ծայրամասային նյարդերի և զարկերակային ու երակային անոթների ուսումնասիրությանը։ Հայտնաբերել է պարանոցային նյարդա-անոթային կապոցի տեղադրության մի քանի տարբերակներ, որոնք մեծ նշանակություն ունեն գործնական վիրաբուժության համար։

1966-1979 թթ-ին եղեյ է ՀԽՍՀ անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների ընկերության վարչության նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.