Լիպեցկ
From Wikipedia, the free encyclopedia
Լիպեցկ (ռուս.՝ Ли́пецк), քաղաք Ռուսաստանում (սկսած 1779 թվականից[1]), Լիպեցկի մարզի վարչական կենտրոնը[2]։ Ռուսական ամենամեծ ագլոմերացիաներից մեկն է և սև մետաղագործության ամբողջական ցիկլի[3], արդյունաբերության, ագրոտեխնոլոգիական, ավիացիոն, առողջարանային կենտրոնը։ Բնակչությունը, 2019 թվականի դրությամբ, կազմում է 509 420 մարդ։ Հեռավորությունը մայրաքաղաք Մոսկվայից 450 կիլոմետր է, իսկ Վորոնեժից՝ 130 կիլոմետր[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լիպեցկ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Q4256733?, Q4333131?, Q4376062? և Q4426443? | ||||
Հիմնադրված է | 1703 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1709 | ||||
Մակերես | 330,15 կմ² | ||||
ԲԾՄ | 160 մետր | ||||
Բնակչություն | ▼490 428 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4742 | ||||
Փոստային դասիչ | 398000–398059 | ||||
Պաշտոնական կայք | lipetskcity.ru(ռուս.) | ||||
| |||||
Լիպեցկը բնակչությամբ ամենամեծ քաղաքներից մեկն է[5]․ ըստ բնակչության՝ Չենոզեմիեում զբաղեցնում է 2-րդ տեղը, Կենտրոնական դաշնային շրջանում՝ 5-րդը, իսկ Ռուսաստանում՝ 36-րդը։ Քաղաքը գտնվում է Վորոնեժի գետի վրա, անտառային գոտում, միջին ռուսական բարձրության վրա։ Ագլոմերացիոն և տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող ավտոտրանսպորտային հանգույց է, որը գտնվում է «Դոն» և «Կասպից» մայրուղիների միջև։ Ունի արդյունաբերական երկաթուղիների զարգացած ցանց։ Արդյունաբերական-արտադրական հատուկ տիպի տնտեսական գոտու կենտրոն է։ Ռուսաստանի ամենաերիտասարդ տարածաշրջանային կենտրոններից մեկը։