From Wikipedia, the free encyclopedia
Լիվ Քրիստին Էսպենես (առավել հայնտնի է որպես Լիվ Քրիստին, նորվ.՝ Liv Kristine Espenæs, փետրվարի 14, 1976, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, Leaves’ Eyes և Theatre of Tragedy երաժշտական խմբերի նախկին վոկալիստուհի։
Լիվ Քրիստին Էսպենես | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1976 (48 տարեկան) Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | գոթիկ մետալ, սիմֆոնիկ մետալ, Ինդաստրիալ մետալ, ֆոլկ մետալ, viking metal? և փոփ ռոք |
Մասնագիտություն | երգչուհի և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Napalm Records |
Անդամակցություն | Theatre of Tragedy? և Leaves' Eyes? |
Ամուսին | Alexander Krull? |
Կայք | livkristine.net |
Liv Kristine Վիքիպահեստում |
Լիվ Քրիստինն առաջին անգամ բեմում հանդես է եկել դպրոցական տարրական դասարաններում[1]։ Այդ ժամանակ ապագա երգչուհին կատարում էր ժամանակի հիթերը։ Իր առաջին խումբը Քրիստինը հավաքել է տասը տարեկանում, ընկերուհու հետ[2]։
Ես երգել սկսել եմ ավելի վաղ, քան խոսել... Ամեն վայրկյան, ինչ հիշում եմ ինձ, երգում էի՝ տանը, դպրոցական միջոցառումներին։ Հետո շատ հետաքրքիր պատմություն եղավ։ Դպրոցական հադեսներից մեկի ժամանակ ես բարձրացա բեմ՝ տեղական մասշտաբի աստղ էի այդ ժամանակ, պատրաստվում էի երգել և հասկացա, որ... հուզմունքից բառերը մոռացել եմ։ Պատկերացրե՛ք, ինչպես կոտրվեցի այդ փաստից։ Դրանից հետո ես մի քանի ժամ անընդմեջ լաց էի լինում՝ չլսելով ուսուցիչներիս հորդորները[3] - Լիվ Քրիստին Էսպենես |
Պրոֆեսիոնալ երաժշտությամբ Լիվը սկսել է զբաղվել, երբ դարձավ Theatre of Tragedy խմբի անդամ[4]։ 18 տարեկանից սկսել է երգել 200 հոգանոց երգչախմբում[5]։ Վեց ամիս անց լույս է տեսնում Theatre of Tragedy խմբի առաջին ալբոմը, որն ուներ հենց խմբի անունը։
Լիվ Քրիստինը սկսել է անգլերեն ուսանել Սթավանգերի համալսարանում։ Հետո գերմաներեն՝ Շտուտգարտի համալսարանում։ Այստեղ ապրելու տարիներին համագործակցում է Ալեքս Կրուլլի հետ[6]։
1997 թվականին ծանոթանում է պրոդյուսերներ Գյունտեր Իլլի հետ և սկսում իր սոլո կարիերան։
Երգչուհու ձայնը թույլատրում է, որ կարողանա երգել դասականից մինչև մետալ ու գոթիկ։
2004 թվականին Լիվը համագործակցում է Cradle Of Filth մետալ խմբի հետ, որի հետ ձայնագրում է Nymphetamine սինգլը։
2006 թվականին լույս է ընծայում Enter My Religion նոր սոլո ալբոմը[7]՝ փոփ-ռոք ոճով։
Լիվը ձայնագրել է հինգ լայնաֆորմատ ալբոմ և մեկ DVD Leaves’ Eyes-ի հետ համատեղ։ 2016 թվականի ապրիլի 16-ին երգչուհին հեռանում է այս խմբից՝ անձնական պատճառներով[8]։
2017 թվականին միացել է գերմանանորվեգական Midnattsol խմբին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.