Լիտվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Լիտվայի օբյեկտները թվով 4-ն են (2014 թ), որը կազմում է ընդհանուր թվի 0,4 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Բոլոր օբյեկտներն ընդգրկված են մշակութային չափանիշներով։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 1 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Լիտվան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1992 թվականի մարտի 31-ին[2]։ Լիտվայի առաջին երկու օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1994 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 18-րդ նիստում։