From Wikipedia, the free encyclopedia
Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928[1][2], Chao'an District, Kuangtung, Թայվան[1])[5][6], հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը[7]։
Լի Կաշին չինարեն՝ 李嘉誠 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1928[1][2] (96 տարեկան) |
Ծննդավայր | Chao'an District, Kuangtung, Թայվան[1] |
Քաղաքացիություն | Կանադա և Չինաստան |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն |
Ամուսին | Chong Yuet Ming? |
Զբաղեցրած պաշտոններ | համաշխարհային դատավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Victor Li? և Richard Li? |
Li Ka-shing Վիքիպահեստում |
2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում[8]։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը[9]։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար[11][12]։
Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries-ը[13]։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.