Լյուբլյանա
From Wikipedia, the free encyclopedia
Լյուբլյանա (սլովեներեն՝ Ljubljana), Սլովենիայի մայրաքաղաք, Սլովենիայի խոշորագույն քաղաք։ Բաժանված է 17 շրջանների։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լյուբլյանա | |||||
Ljubljana | |||||
| |||||
Երկիր | Սլովենիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Ներքին բաժանում | 17 համայնքներ | ||||
Ժուպան | Զորան Յակովիչ | ||||
Հիմնադրված է | 1144 թ. | ||||
Առաջին հիշատակում | 12-րդ դար | ||||
Այլ անվանումներ | Էմոնա, Լյուվիգանա, Լեյբա | ||||
Մակերես | 163,8 կմ² | ||||
ԲԾՄ | 295 մ | ||||
Կլիմայի տեսակ | կոնտինենտալ | ||||
Պաշտոնական լեզու | սլովեներեն | ||||
Բնակչություն | ▼284 293 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||||
Ագլոմերացիա | 508 607 | ||||
Ազգային կազմ | 74% սլովենացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +386 1 | ||||
Փոստային դասիչ | 1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LJ | ||||
Պաշտոնական կայք | ljubljana.si | ||||
| |||||
Բնակչությունը՝ ▼284 293 մարդ (հունվարի 1, 2022)[1], որը կազմում է երկրի բնակչության 13 %-ը։ Քաղաքային ագլոմերացիայում ապրում է ավելի քան 500,000 մարդ։ Գտնվում է Լյուբլյանիցա գետի ափին՝ Սավա գետին միախառնվելու տեղի մոտ։
Սլովենիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնն է։ Այստեղ են կենտրոնացած երկրի ՀՆԱ-ի 40 %-ը և Սլովենիայի խոշորագույն ընկերությունների շտաբ-բնակարանների մեկ երրորդը։ Քաղաքում գործում է Լյուբլյանայի համալսարանը, որում սովորում է ավելի քան 50,000 ուսանող։ Հասարակական տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից։
Քաղաքի պատմական կենտրոնը Գրադ ամրոցի շրջակայքն է, որի մոտ գտնվում է Հին քաղաքը։ Այնտեղ կան անտիկ և միջնադարյան կառույցներ, 16-18-րդ դարերի բարոկկո ոճով համալիրներ, 20-րդ դարի առաջին կեսի կառույցներ, որոնք կառուցվել են ճարտարապետ Յոժե Պլեչնիկի նախագծով։
1-ին դարից հռոմեական Էմոն քաղաքը, որը լքվել է 5-րդ դարում, որպես միջնադարյան բնակավայր հայտնի է դարձել 12-րդ դարում։ 1335-1918 թվականներին այն եղել է Հաբսբուրգյան միապետության կազմում գերմանական Լայբախ անունով։ 14-րդ դարից դարձել է Կրայնայի վարչական կենտրոնը։ 1918 թվականին ստացել է սլովենական Լյուբլյանա անունը ու դարձել Սլովենիայի մայրաքաղաք։