Լյուդմիլա Պավլիչենկո
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդմիլա Միխայիլի Պավլիչենկո (ուկրաիներեն՝ Людмила Михайлівна Павличенко, ռուս.՝ Людмила Михайловна Павличенко, ի ծնե՝ Բելովա, հուլիսի 12, 1916(1916-07-12)[1], Բելայա Ցերկով, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1974(1974-10-10) կամ հոկտեմբերի 27, 1974(1974-10-27)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական գործիչ, 25-րդ Չապաևյան դիվիզիայի դիպուկահար։ ԽՍՀՄ հերոս (1943)։ Պատերազմի ավարտից հետո եղել է ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի աշխատակից ցամաքային պաշտպանության զորքերի մայորի կոչումով։
Արագ փաստեր Լյուդմիլա Միխայիլի Պավլիչենկո, 1916-1974 ...
Լյուդմիլա Միխայիլի Պավլիչենկո | |
---|---|
Людмила Михайловна Белова | |
1916-1974 | |
Ծննդավայր | Բելայա Ցերկով |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | դիպուկահար, հրահանգիչ, Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի աշխատակից |
Ծառայության տարիներ | 1941—1953 |
Կոչում | Լեյտենանտ Մայոր |
Զորամաս | 54-րդ հրաձգային գունդ (25-րդ հրաձգային դիվիզիա) |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ
|
Կրթություն | Կիևի համալսարանի պատմական ֆակուլտետ (1945) և Շևչենկոյի անվան համալսարան |
Պարգևներ |
Փակել
Լյուդմիլա Պավլիչենկոն համաշխարհային պատմության ամենահաջողակ կին դիպուկահարն է, որ իր հաշվին ունեցել է 309 հաստատված մահացու գնդակ՝ ուղղված նացիստական օկուպացիոն զորքերի զինվորներին և սպաներին։