Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիկ Լազարուս (Ludwik Lejzer, Ludwik Łazarz) Զամեհոֆ (դեկտեմբերի 15, 1859(1859-12-15)[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 14, 1917(1917-04-14)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի թագավորություն[4]), լեհ ակնաբույժ, բանասեր և Էսպերանտո լեզվի ստեղծողը, որն աշխարհի ամենատարածված կառուցված լեզուն է։
Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ իդիշ՝ לײזער לוי זאַמענהאָף | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1859(1859-12-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 14, 1917(1917-04-14)[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի թագավորություն[4] |
Գերեզման | Okopowa Street Jewish Cemetery և grave of L. L. Zamenhof |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[5] |
Մայրենի լեզու | իդիշ և ռուսերեն |
Կրոն | հոմարանիզմ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Վարշավայի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Երկեր | Unua Libro, Dua Libro, Էսպերանտոի հիմունքներ, Ho, mia kor', էսպերանտո և հոմարանիզմ |
Մասնագիտություն | լեզվաբան, ակնաբույժ, գյուտարար, բանաստեղծ, թարգմանիչ, էսպերանտիստ, բժիշկ, բժիշկ-գրող, աստվածաշնչի թարգմանիչ և էսպերանտագետ |
Ամուսին | Կլարա Զամենհոֆ[6] |
Ծնողներ | հայր՝ Մարկ Զամենհոֆ, մայր՝ Ռոզալիա Զամենհոֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Lingva Komitato |
Երեխաներ | Լիդիա Զամենհոֆ, Ադամ Զամենհոֆ և Զոֆիա Զամենհոֆ[7] |
Ստորագրություն | |
Ludwik Zamenhof Վիքիպահեստում |
Ըստ իր կենսագիրների՝ Ա. Զակրզևսկու և Ե. Վայզենֆելդի, Զամենհոֆի հարազատ լեզուներն էին լեհերենը՝ բնակավայրի լեզուն, և իր ծնողների լեզուները՝ ռուսերենն ու իդիշը, սակայն նրա հայրը գերմաներենի ուսուցիչ էր, և այդ պատճառով սրան էլ էր ազատ տիրապետում։ Ավելի ուշ նա սովորեց ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, եբրայերեն և անգլերեն, նաև հետաքրքրություն ուներ իտալերենի, իսպաներենի և լիտվերենի նկատմամբ։
Ծնվել է Բելոստոկում դեկտեմբերի 15(27)-ին 1859 թ.։ Սովորել է Վարշավայում, Մոսկվայում, Վիեննայում։ Ստեղծել և 1887 թ. հրատարակել է միջազգային լեզու էսպերանտոյի նախագիծը՝ նպատակադրվելով այն ծառայեցնել ժողովուրդների փոխըմբռնմանը։ Հետագայում լույս է ընծայել էսպերանտոյի բառարաններ, քրեստոմատիաներ, էսպերանտո լեզվով իր ստեղծագործությունները, թարգմանություններ համաշխարհային դասականների գեղարվեստական գործերից։ Մահացել է Վարշավայում ապրիլի 14(27)-ին 1917 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1959—1960 թթ. նշվել է Զամենհոֆի ծննդյան 100-ամյակը։