ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լյուկա (Լուկաս) Ֆրանսուա Բեռնար Էռնանդես (ֆր.՝ Lucas François Bernard Hernández, փետրվարի 14, 1996), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական Բավարիա Մյունխենի պաշտպան։
Լյուկա Էռնանդես ֆր.՝ Lucas Hernandez | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լյուկա Ֆրանսուա Բեռնար Էռնանդես | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Իսպանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1996 (28 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||||||||
Համար | 19 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երբ իր հայրը խաղում Մարսելի Օլիմպիկում։ Լյուկան Ատլետիկո Մադրիդի պատանեկան թիմին միացավ 2007 թվականին՝ 11 տարեկանում[2]։ 2013 թվականի նոյեմբերի 9-ին Դիեգո Սիմեոնեն նրան հրավիրեց Լա Լիգա, խաղալու Վիլյառեալի դեմ խաղում[3], սակայն չհայտնվեց դաշտում։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով[4]։
Իր մասնագիտական դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին, Սեկունդա Դիվիսիոն B-ի Ատլետիկո Մադրիդ B-Ռեալ Սոսյեդադ B խաղում[5]։ Նա խաղաց հաջորդ երեք խաղերում, իսկ իր թիմը մի կերպ փրկվեց Սեկունդա Դիվիսիոն B-ն լքելուց։ Հունիսին նա ակումբի հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2018 թվականը[6]։
Լյուկան առաջին թիմում դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Կոպա դել Ռեյի շրջանակներում 90 րոպե խաղալով Օսպիտալետ ակումբի դեմ խաղում (3-0)[7]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 21-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դմ խաղում փոխարինելով Գիլերմո Սիքուերային[8]։
2015 թվականի օգոստոսի 10-ին, Լյուկան իր պայմանագիրը երկարաձգեց մինչև 2019 թվականը[9]։ 2016 թվականի մարտի 15-ին նա դեբյուտեց Չեմպիոնների Լիգայում՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում փոխարինելով վնասվածք ստացած Դիեգո Գոդինին (0–0, 8–7 հաշվով հաղթանակ 11-մետրանոցներով)[10]։ Մայիսի 28-ին, Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, Ռեալ Մադրիդի դեմ խաղի 109-րդ րոպեին նա փոխարինեց Ֆելիպե Լուիսին՝ այդպիսով երկրորդ անգամ խաղալով Չեմպիոնների Լիգայում[11]։
2012 թվականի մարտի 6-ին Լյուկան Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականում խաղաց Իտալիայի հասակակիցների հետ։ 2014-15 թվականներին խաղացել է մինչև 18 և 19 տարեկանների հավաքականներում։
Լյուկա Էռնանդեսի հայրը՝ Ժան Ֆրանսուա Էռնանդեսը, եղել է ֆուտբոլիստ և խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա նույնպես խաղացել է Ատլետիկո Մադրիդում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.