From Wikipedia, the free encyclopedia
Լյուշնյա (ալբաներեն՝ Lushnjë), քաղաք Ալբանիայի կենտրոնական մասում, Ֆիերիի գավառում։ Նույնանուն ենթաշրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 372.91 կմ2 տարածք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83.659[3]:
Քաղաք | |||
---|---|---|---|
Լյուշնյա | |||
ալբ․՝ Lushnjë | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Համայնք | Lushnjë? | ||
Մակերես | 372,72 կմ² | ||
ԲԾՄ | 17 մետր | ||
Բնակչություն | ▼27 000 մարդ (հոկտեմբերի 1, 2011)[1] | ||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Փոստային դասիչ | 9001 | ||
Ավտոմոբիլային կոդ | LU | ||
Պաշտոնական կայք | bashkialushnje.gov.al | ||
| |||
Քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվում Դիվյակա-Կարավաստա ազգային պարկը (Divjakë-Karavasta National Park)[4]:
Ավանդազրույցն ասում է, որ բնակավայրը, որն ընկած է Բերատից Դուռես տանող ճանապարհի վրա, դեռևս օսմանյան տիրապետության ժամանակներում հիմնել է անվանի մի տիկին, անունը՝ Սալյուշա։ Տարեցներից շատերը մինչև օրս քաղաքը Սալյուշա են անվանում։ Մերձակայքում է գտնվում Սավրայի դաշտը, որտեղ 1385 թվականին տեղի է ունեցել առաջին ճակատամարտը Զետայի իշխանության և թուրք զավթիչների միջև։
1920 թվականի հունվարին Լյուշնյայում համաժողովի են հավաքվել ալբանական կլանների առաջնորդները, Լյուշնյան հռչակել Ալբանիայի ժամանակավոր մայրաքաղաք (նախքան մայրաքաղաքը Տիրանա տեղափոխելը)։
Թե՛ 1918 թվականին և թե՛ վերջին շրջանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լյուշնյայի բնակիչների մոտավորապես կեսը մուսուլմաններ են, մյուս կեսը՝ քրիստոնյաներ[5]։ Ընդ որում՝ քրիստոնյաների մեջ գերակշռում են ուղղափառները, մուսուլմանների մեջ՝ սուննիները։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Լյուշնյան ընկած է միջերկրածովյան տաք կլիմայի գոտում գտնվող Մուզեկե տարածաշրջանում, որը գյուղատնտեսական ապրանքներ է մատակարարում թե՛ Ալբանիայի այլ շրջանների և թե՛ եվրոպական մի շարք երկրների։ Այս քաղաքում է գործում Ալբանիայի գյուղատնտեսական գիտահետազոտական ազգային ինստիտուտը[6]։ Կոմունիստների իշխանության տարիներին աշխատել են նաև թղթի, պլաստմասսաների, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնց մի մասը շարունակում է գործել նաև մեր օրերում։ Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել են աղյուսի պատրաստման, մարմարի հանույթի ու մշակման, ձիթապտղի ձեթի արտադրության ձեռնարկություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.