Լյուչիա դի Լամերմուր
From Wikipedia, the free encyclopedia
Լյուչիա դի Լամերմուր (իտալ.՝ Lucia di Lammermoor), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերան երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ՝ Սալվատորե Կամմարանո՝ Վալտեր Սքոթի «Լամերմուրի հարսնացուն» վեպի հիման վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1835 թ. սեպտեմբերի 26-ին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում։ Հետագայում Դոնիցետտին գրել է օպերայի ֆրանսերեն տարբերակը, որը բեմադրվել է 1839 թ. օգոստոսի 6-ին Փարիզի «Ռենեսանս» թատրոնում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Ողբերգական օպերա |
Կոմպոզիտոր | Գաետանո Դոնիցետտի |
Լիբրետտոյի հեղինակ | Սալվատորե Կամմարանո |
Սյուժեի աղբյուր | Վալտեր Սքոթ. «Լամերմուրի հարսնացուն» վեպ |
Գործողությունների քանակ | 3 արար[1] |
Գործողության տեղ | Շոտլանդիա |
Տևողություն | 2,5 ժամ |
Կերպարներ | Lucia Ashton?, Sir Edgardo di Ravenswood?, Sir Edgardo di Ravenswood?, Normanno?, Lord Enrico Ashton?, Lord Arturo Bucklaw?, Alisa? և Q63676813? |
Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 26, 1835[1] |
Առաջնախաղի վայր | Նեապոլ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Lucia di Lammermoor Վիքիպահեստում |
Օպերան համարվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործություններից մեկը և իր կայուն տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում։ Անվանադերերգի լավագույն կատարողների շարքում են Մարիա Կալլասը և Ջոան Սազերլենդը։ Օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերային թատրոնում, որտեղ գլխավոր դերերգը կատարել է Գոհար Գասպարյանը։