Լյուցինա Վիննիցկա
From Wikipedia, the free encyclopedia
Լյուցինա Վիննիցկա (լեհ.՝ Lucyna Winnicka, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - հունվարի 22, 2013(2013-01-22)[2][3][4][…], Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ դերասանուհի[5][6], հայկական ծագմամբ լեհ ռեժիսոր Եժի Կավալերովիչի կինը։ 1954-1978 թվականներին նկարահանվել է 21 ֆիլմերում։ Կատարել է գլխավոր դեր «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» ֆիլմում, որը 1961 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[7]։ 1967 թվականին եղել է Մոսկվայի 5-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[8]։ Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1956 թվական), Վենետիկի միջազգային փառատոնի մրցանակակիր (1959 թվական)։
Արագ փաստեր Լյուցինա Վիննիցկալեհ.՝ Lucyna Winnicka, Ծնվել է ...
Լյուցինա Վիննիցկա լեհ.՝ Lucyna Winnicka | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 2013(2013-01-22)[2][3][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Եժի Կավալերովիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել