Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Լյուքսեմբուրգը առաջին անգամ մրցույթին մասնակցել է 1956 թվականին։ Լյուքսեմբուրգը 37 անգամ մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին։ 1956 թվականից մինչև 1993 թվականներին Լյուքսեմբուրգը չի մասնակցել միայն 1959 թվականի մրցույթին։ 1994 թվականից մինչև 2023 թ. Լյուքսեմբուրգը չի մասնակցել մրցույթին։ 2023 թ. հայտնի դառձավ որ Լյուքսեմբուրգը 30 տարվա բացակայությունից հետո վերադառնում է և կմասնակցի 2024 թ. մրցույթին ։ Լյուքսեմբուրգը հաղթել է մրցույթում 5 անգամ։
Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Հեռուստաալիք | RTL |
Նախընտրական փուլ | Ազգային
1956–1958
1960–1975 1977 1979–1988 1990–1991 1993 Ներքին
1976
1978 1989 1992 |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 37 (37-ը եզրափակչում) |
Առաջին ելույթ | 1956 |
Լավագույն արդյունք | Առաջին 1961, 1965,1972, 1973, 1983 |
Վատագույն արդյունք | Վերջին 1958,1960, 1970 |
ԵՀՄ | |
Լյուքսեմբուրգի էջը Eurovision.tv կայքում |
Լյուքսեմբուրգի առաջին հաղթանակը 1961 թվականին էր,երբ Ժան-Կլոդ Պասկալը հաղթեց «Nous les amoureux» երգով։ Ֆրանսիա Գալը 1965 թվականին հաղթեց «Poupée de cire, poupée de son» երգով։ Այնուհետև երկու տարի անընդմեջ Լյուքսեմբուրգը հաղթեց մրցույթում 1972 թվականին և 1973 թվականին, Վիկի Լեանդրոսը «Après Toi» երգով և Անն-Մարի Դավիթը «TU te reconnaîtras» երգով։ Լյուքսեմբուրգի հինգերորդ հաղթանակը 1983 թվականին էր, երբ Կորին Հերմեսը հաղթեց «Si la vie est cadeau» երգով։
2014 թվականին Լյուքսեմբուրգի մշակույթի նախարար Մեգի Նագելը ցանկություն հայտնեց, որ երկիրը վերադառնա մրցույթ[1][2][3]։ Սա հետագայում բացատրվեց որպես «թյուրիմացություն»[4]։ Առաջարկվեց համագործակցություն Սան Մարինոյի (SMRTV) հետ[5][6], բայց ավելի ուշ հայտարարվեց, որ նախագիծը չի կայանա ֆինանսավորման խնդիրների պատճառով[7]։