Լյուքսեմբուրգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Լյուքսեմբուրգի օբյեկտը մեկն է (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,1 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Վերջինս ընդգրկված է մշակութային չափանիշներով։ Լյուքսեմբուրգի դքսությունը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1983 թվականի սեպտեմբերի 28-ին[1]։ Լուքսեմբուրգի միակ օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1994 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 18-րդ նիստում։