արգենտինացի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Դոլորես Կանդելարիա Մորա Վեգա (իսպ.՝ Dolores Candelaria Mora Vega, հայտնի է որպես Լոլա Մորա, նոյեմբերի 17, 1866[1], El Tala, Սալտա, Արգենտինա - հունիսի 7, 1936[2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քանդակագործ, որը ծնվել է Արգենտինայի Սալթա նահանգում գտնվող Էլ Տալա քաղաքում։ Նա հայտնի է եղել որպես արվեստի բնագավառի ռահվիրա։
Լոլա Մորա Lola Mora | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1866[1] |
Ծննդավայր | El Tala, Սալտա, Արգենտինա |
Վախճանվել է | հունիսի 7, 1936[2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Ոճ | կլասիցիզմ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Fuente de las Nereidas? |
Աշակերտներ | Gonzalo Leguizamón Pondal?[3] |
Lola Mora Վիքիպահեստում |
Լոլա Մորան Ռոմուալդո Ալեխանդրո Մորայի դուստրն էր, որը իսպանական Տուքուման նահանգի բարգավաճ հողատեր էր։ Ռոմուալդոն ուներ յոթ երեխա` երեք տղա և չորս աղջիկ։ Ընտանիքում Լոլա Մորան երրորդ երեխան էր։ Նրա ծնողները որոշում են, որ իրենց աղջիկները` բոլոր մյուսների նման նույնպես պետք է ունենան լավագույն կրթություն։ 1870 թվականին, երբ Լոլան 4 տարեկան էր, ծնողները որոշեցին ընտանիքով տեղափոխվել Սան Միգուել դել Տուզիան։ 1874 թվականին, երբ Լոլան 7 տարեկան էր, նա եղել է Քոլեգիո Սարմիենտո դե Տուքուման նահանգի գիշերօթիկ դպրոցի աշակերտ։ 1885 թվականին դժբախտ դեպք տեղի ունեցավ ինչի հետևանքով նրա ծնողները մահացան։ Նրա ավագ քույրը` Պաուլա Մորա Վեգան ամուսնացավ ինժեներ Գիլերմո Ռուքերի հետ։ Նրանք միասին հոգ էին տանում որբ երեխաների մասին[4]։
20 տարեկանում նա սկսում է նկարել նկարներ, բայց որոշ ժամանակ անց նա ավելի կատարելագործվում է քանդակագործության մեջ։ Նա արդեն կարողանում էր քանդակել մարմարի և գրանիտի վրա։ Նա այդ ամենը սովորել է ինքնուրույն, այնուհետև` Հռոմում[5]։ 1900 թվականին նա վերադառնում է Արգենտինա և կառավարությունը նրան հանձնարարում է ստեղծել երկու սալաքարեր Թուզիան պատմական տան համար։
1903 թվականին Բուենոս Այրես քաղաքի համար ստեղծված Ներեդիի քանդակը, որը քաղաքային խորհրդաժողովում հանդիպեց բյուրոկրատական խնդիրներին, որտեղ քանդակը տեղից տեղ տեղափոխվեց[6]։
1996 թվականին Մորային արգենտինացի ռեժիսոր Խավիեր Թորրենը հրավիրեց, որպեսզի նա կատարի «Լոլա Մորա» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը[7]։
Ներքևում նշված գրեթե բոլոր աշխատանքները կատարվել են Բուենոս Այրեսում
1900 թվական, Տուչումանի տանը երկու սալաքարեր, մայիսյան հեղափոխության առաջին ազգային կառավարության և Անկախության հռչակագրի թեմաներով, 1903 թվական, Նարեիդսի շատրվաններ, որն այժմ գտնվում է Պուերտո Մադերոյում, 1912 թվական, Ռուբեն Լոպեզ Լեքուբեի, Լա Ռաքոլեթա գերեզմանոցի գաղտնի կինը[8], 1913 թվական, Ավելլանեդայի հուշահամալիր, Պլասսա Ալսինա, Ավելլանեդա, Հուշարձան Ֆրանցիսկո Նարցիսո դե Լապրիդա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.