From Wikipedia, the free encyclopedia
Լոյան (պարզեցված չինարեն՝ 洛阳; ավանդական չինարեն՝ 洛陽; փինյին՝ Luòyáng wym. [lwɔ̂jɑ̌ŋ]), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հենան նահանգում, Հուանհեի վտակ Լո-հեի զույգ ափերին։
Բնակավայր | ||
---|---|---|
Լոյան | ||
չինարեն՝ 洛阳市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Հենան | |
Ներքին բաժանում | Laocheng District?, Xigong District?, Chanhe Hui District?, Jianxi District?, Jili District?, Luolong District?, Mengjin District?, Xin'an County?, Luanchuan County?, Song County?, Ruyang County?, Yiyang County?, Luoning County?, Yichuan County? և Yanshi District? | |
Մակերես | 15 235,85 կմ² | |
ԲԾՄ | 144 մետր | |
Բնակչություն | ▲7 056 699 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 379 | |
Փոստային դասիչ | 471000 | |
Ավտոմոբիլային կոդ | 豫C | |
Պաշտոնական կայք | ly.gov.cn | |
| ||
2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 391 054[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 6 156 510[3]: Լոյանը սննդի արդյունաբերության, արհեստագործական արտադրանքի, փոխադրամիջոցների և այլ մեքենաների արտադրության, բամբակեղենի ու կաուչուկի արտադրության կենտրոն է։ Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ, որոնք բավականին բարձր վարկանիշ ունեն Չինաստանում[4]։ Վարչական տեսակետից Լոյանը բաժանված է հինգ շրջանների, որոնցից առայժմ միայն Ջիլին է ուրբանիզացված[5]։ Համայնքի ամբողջ տարածքի 45.51%-ը զբաղեցնում են լեռները, 40.73%-ը՝ բլուրները և ընդամենը 13.8%-ը՝ դաշտավայրը[6]։
Չինական կենտրոնական դաշտավայրում գտնվող Լոյանը չինական քաղաքակրթության օրրաններից և Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է (համարվում է պատմական չորս մեծ մայրաքաղաքներից մեկը)։
Քաղաքը ներկայումս կաթոլիկ թեմի եպիսկոպոսական առաջնորդանիստ է։
Լոյանը չինական հնագույն բնակավայրերից է։
Լոյանի կլիման, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն, դասվում է Cwa տիպին։
Լոյան (1971–2000 normals, extremes 1951–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.2 (72) |
24.3 (75.7) |
31.2 (88.2) |
35.5 (95.9) |
40.6 (105.1) |
44.2 (111.6) |
41.9 (107.4) |
41.7 (107.1) |
38.2 (100.8) |
34.8 (94.6) |
27.0 (80.6) |
23.5 (74.3) |
44.2 (111.6) |
Միջին օրական °C (°F) | 0.8 (33.4) |
2.9 (37.2) |
8.6 (47.5) |
15.9 (60.6) |
21.3 (70.3) |
26.0 (78.8) |
27.0 (80.6) |
25.9 (78.6) |
21.1 (70) |
15.4 (59.7) |
8.6 (47.5) |
2.6 (36.7) |
14.68 (58.41) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.4 (0.7) |
−18.2 (−0.8) |
−9.1 (15.6) |
−3.6 (25.5) |
4.4 (39.9) |
12.2 (54) |
16.5 (61.7) |
13.5 (56.3) |
6.9 (44.4) |
−2.3 (27.9) |
−8.6 (16.5) |
−14.9 (5.2) |
−18.2 (−0.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9.0 (0.354) |
15.9 (0.626) |
26.4 (1.039) |
36.9 (1.453) |
50.2 (1.976) |
62.9 (2.476) |
140.2 (5.52) |
97.4 (3.835) |
84.1 (3.311) |
45.2 (1.78) |
19.5 (0.768) |
11.8 (0.465) |
599.5 (23.603) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1mm) | 3.5 | 5.1 | 6.2 | 7.0 | 6.9 | 8.0 | 12.2 | 10.7 | 9.4 | 7.8 | 5.0 | 3.4 | 85.2 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.